Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը «քաղաքական լռության օր» է հայտարարել

Ապրիլ 24,2015 20:15

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ չի պատասխանելու որեւէ քաղաքական հարցի: Մեր հարցին՝ Բարաք Օբաման այս տարի էլ չարտասանեց ցեղասպանություն բառը, հաշվի առնելով, որ Գերմանիան արդեն ճանաչել է, դա կանդրադառնա՞ ԱՄՆ-ի վրա՝ նա պատասխանեց.

«Դա քաղաքական հարց է, այդ թեմայով հետո կխոսենք: Այսօր մեր պարտքն է խոնարհվել Ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ, ինչը մենք անում ենք: Մեր բարոյական պարտավորությունն է հարգանքի տուրք մատուցել, խոնարհվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ: Մենք բարոյական պարտականություն ունենք նաեւ խոնարհվել բոլոր ցեղասպանությունների բոլոր զոհերի հիշատակի առջեւ: ԵԽ-ում որ ես խոսում էի, դրա մասին խոսեցի, որ այսօր իսլամական պետությունը ցեղասպանություն է անում եզդի համայնքի նկատմամբ, բազմաթիվ այլ ժողովուրդների: Դա պետք է դատապարտել: Ցավոք սրտի, այսօր դա չի դատապարտվում: Շատ կարեւոր է, որ այս հարցին շուրջ լինի համաշխարհային համերաշխություն: Բոլոր ցեղասպանությունները պետք է ճանաչվեն, դրանց ժխտումը պետք է դատապարտվի»:

Նա չպատասխանեց նաեւ հարցերին, թե «Հիշում ենք եւ պահանջում» կարգախոսն ինքն ինչպե՞ս է մեկնաբանում, ի՞նչ ենք պահանջում կամ ի՞նչ է տալու մի շարք երկրների ճանաչումը, նախագահների «ցեղասպանություն» բառն արտասանելը մեր երկրին. «Հավատացեք, ասելիք շատ կա այդ կապակցությամբ, բայց այսօր այն օրը չի, որ քաղաքական ուղերձներ տանք մեր հանրությանը կամ միջազգային հանրությանը: Այսօր խոնարհվելու, հիշատակը հարգելու օր է: Չեմ ցանկանում մեր բարոյականության այդ սահմաններից դուրս գալ»:

Մեր հարցին՝ լռության օ՞ր եք հայտարարել՝ նա պատասխանեց. «Քաղաքական լռության օր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930