Լրահոս
Օրվա լրահոսը

Ջահերով երթի մասնակիցները վառեցին Թուրքիայի դրոշը. (Ֆոտոշարք, տեսանյութ)

Ապրիլ 24,2015 22:40

Հանրապետության հրապարակում քիչ առաջ սկսվեց ավանդական ջահերով երթը: Հրապարակում հավաքված երիտասարդները բացի ջահերից իրենց ձեռքերում ունեին ՀՀ-ի ու ԼՂՀ-ի, ինչպես նաեւ` Հայ Հեղափոխական Դաշնակցության դրոշները:

Մինչ երթի սկսելը մասնակիցները, «հաղթանակ» վանկարկելով եւ ծափահարություններով, վառեցին Թուրքիայի դրոշը:

MHM95312-copy

MHM95315-copy

Մասնակիցները իրենց երթը սկսել են Ամիրյան փողոցից, այնուհետեւ նրանք Մաշտոցի պողոտայով գնալու են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ Բաղրամյան պողոտայով շարժվելու են դեպի Բարեկամության հրապարակ:

Այնտեղից էլ Կիեւյան փողոցով եւ Կիեւյան կամրջով գնալու են դեպի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր եւ երթը ավարտելու են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    2004 Ապրիլ 23-ին առաջին կուրսի ուսանող՝ հետաքրքրութիւնից դրուած գնացի օպերայի հրապարակ այդ երթին մասնակցելու: Մէկ էլ ի՞նչ. ջունգլիական բարքերով համեմուած, աղմուկ-աղաղակով Թուրքիոյ դրօշն այրեցին, կարծեմ նոյնիսկ կօշիկները սրբեցին ու «ազգիս սերուցքը» «կամ մահ կամ ազատութիւնը» շուրթերին երթը սկսեց:
    Դա եղաւ իմ առաջին ու վերջին մասնակցութիւնը ջահերով երթին:

    Աշխարհում 5-6 տեղ են երեւի դրօշ այրում՝ Պակիստան, Պաղեստին, Սուդան, Եմեն, Ադրբեջան … եւ իհարկէ Հայաստան #kam_mah_kam_azatutyun 🙂

    Կտորն այրելով՝ կարծում են, թէ հերոսութիւն արեցին: Դա խղճահարութեան աստիճանի պարզունակ է:

    Ի տարբերութիւն նրանց, ես Թուրքիոյ դրօշը կը պահէի, որ մեր եռագոյնի կողքը դնէի ու համեմատելու բան ունենայի: «Միայնակ մնացած» եռագոյնի մասին չես կարող դատել, որովհետեւ համեմատելու բան չունես:

    Մօտաւորապէս հին կատակի նմանութեամբ՝ «Խմենք թոյլերի կենացը. նրանք, որ չլինէին, մենք ուժեղ չէինք համարուի»:

    Պիտի համեմատես: «Ամէն բան յարաբերական է»,- կ’ասէր Այնշտայնը: Սա է ասածիս փիլիսոփայութիւնը,,

  2. փիրուզակ says:

    Որքան հասկանում եմ Դաշնակցությունն է համակարգում այս ամենամյա երթը: Նախ ջահերով երթը քաղաքակիրթ աշխարհում նույնացվում է նացիստական քայլերթերի հետ, նմանապես և սվաստիկան, թեև վերջինս հազարամյակների պատմություն ունի: Ժամանակ է պետք, մինչև մարդկությունը կմոռանա նացիստների հետ նույնականացվող այդ երևույթների մասին:
    ՊԵՏՔ Է դիմել Դաշնակցությանը, որ դադարեցնի ջահերով երթը, ասենք դրանք փոխարինելով լապտերներով կամ այլ կարգի խաղաղասիրական բնույթի խորհրդանիշներով: Միանգամայն համաձայն եմ Արթուր Ղազարյանի հետ: Ամոթ է, անհարիր է դրոշի այրումը:Այս կարգի երևույթները չսանձահարելու հետևանքով՝ դրա համակարգող Դաշնակցությունը վերածվում է ծայրահեղ նացիոնալիստական մի ինչ որ լուսանցքային կուսակցության:
    Կուսակցությունը պիտի գտնի 21-րդ դարին համապատասխան գործելաոճ, ոչ թե այրի դրոշներ ու երգի վրեժի երգեր, որը երգում էին պետականությունից զուրկ մեր պապեր: Մենք բանակ ունենք ու պետություն:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930