Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Անձրեւաջրերը քանդում են  թանկ  նորոգված շենքի հիմքերը

Ապրիլ 25,2015 13:16

2013թ.  սեպտեմբերի 24-ին Նոյեմբերյան քաղաքում հանդիսավորությամբ  բացվեց համալիր սոցիալական ծառայությունների  տարածքային  կենտրոն: Դրա  բացման ժամանակ  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանելով  մեր  հարցին՝ հայտնեց, որ շենքի նորոգման եւ  կահավորման  համար Համաշխարհային բանկի վարկային գումարներից  եւ ՀՀ պետական բյուջեի միջոցներից ծախսվել է 100-150 հազար ԱՄՆ դոլար:  1998 թվականից հետո պետական բյուջեի միջոցներով 2 անգամ վերանորոգված շենքի  երկրորդ հարկը(ոչ ամբողջությամբ)  կոսմետիկ նորոգելու եւ այնտեղ տեխնիկական սարքավորումներ տեղադրելու համար  մեծ միջոցներ են ծախսվել:

Համալիր կենտրոնի  գործարկումից  մեկ տարի  եւ յոթ  ամիս   անց  դեռ լուծված չէ շենքի տանիքից անձրեւաջրերի հեռացման հարցը: Տեղումներից հետո  ջրհորդաններից թափվող ջրերը  լցվում են  շենքի հիմքերը՝ խարխլելով կառույցը:  Ամեն երեքշաբթի  բժշկական  սոցիալական փորձաքննության հանձնաժողովը Նոյեմբերյան քաղաքում նիստեր է ունենում, ընդունում հաշմանդամներին, քննում հաշմանդամության խմբերում նրանց    ընդգրկելու հետ կապված հարցերը: Այդ օրերին Նոյեմբերյանի սոցիալական ծառայության աշխատակիցները ստիպված են լինում իրենց աշխատասենյակը տրամադրել վերոհիշյալ հանձնաժողովին , իրենք էլ  ընտանիքների կարիքավորություն աստիճանը ստուգելու համար տարածաշրջանի  գյուղեր են մեկնում : Շենքի երկրորդ հարկի աջ  թեւի մի քանի սենյակներ չեն նորոգվել,   անցած 3 տարում  դրանք կողպված են ու չեն օգտագործվում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930