Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Թանկյանը՝ Գարիկ Պապոյանին. «Սիրաշահեցիր ինձ, հիմա կշփվեմ հետդ» (Տեսանյութ)

Ապրիլ 25,2015 15:45

ԹՈՒՄՈ-ում  ապրիիլի 25-ին կազմակերպված երաժշտական հանդիպմանը ներկա էր նաեւ հումորիստ Գարիկ Պապոյանը: Նա միջոցառման ընթացքում հանդիպման մասնակիցներին հարց ուղղեց:

«Ամեն մեկիդ հետ առանձին-առանձին երազել եմ շփվել, բայց շփվել բոլորիդ հետ միասին չեմ էլ երազել: Իմ հարցի իմաստն ավելի շատ այն է, որ ես ինչ-որ մի բան ասեմ, դուք պատասխանեք, ես իմանամ, որ մի օր իմ հարցին պատասխանել եք: Մի նկատառում եմ ուզում անել՝ ես համարում եմ, որ երաժշտությունը մարդու տեսակ է, կոնկրետ երաժշտության տեսակը դաստիարակում է կոնկրետ տեսակ: Եթե ասում եք, որ ցանկացած երաժշտության համար պետք է լինի ինստիտուտ, որտեղ կհավաքվեն բոլոր կոմպոզիտորները, բայց կան կոնկրետ երաժշտության տեսակներ, որոնք  մարդու մեջ կոնկրետ որակներ են դաստիարակում, որոնք գերակշռում են մեր հասարակության մեջ»,- ասաց նա:

Հումորիստին հետաքրքրում էր, թե ումի՞ց է  կախված, որ System of a down-ը Հայաստանում շատ լինի, Տիգրան Մանսուրյանն ու Տիգրան Համասյանը մարդկանց  ավելի շատ համախմբեն. «Ումի՞ց է կախված, որ դա քիչ է լինում, եթե ձեզնից, ես դա չեմ հասկանա: Եթե ուրիշից է, ասեք՝ ումից, մենք երթով գնանք»:

Սերժ Թանկյանը Գարիկ Պապոյանին  պատասխանեց. «Սիրաշահեցիր ինձ, հիմա կշփվեմ հետդ»:

Մանրամասները՝  տեսանյութում:

Իսկ Տիգրան Համասյանն ասաց, թե շատ կարեւոր է, որ բոլոր հեռուստատեսություններում գրաքննություն կատարվի. «Միանշանակ, բոլոր ռադիոներով եւ հեռուստաալիքներով  90 տոկոսն աղբ են ցույց տալիս: Երբ որ Եվրոպայում եմ լինում, նույնիսկ այդ չափից դուրս ազատ ապրող երկրներում գրաքննություն կա: Հեռուստացույցով, հնարավոր է՝ աղբ են ցույց տալիս, բայց այնքան շատ չէ, որքան մեզ մոտ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930