Լրահոս
Օրվա լրահոսը

 Հայաստան կայցելի Բելգիայի արտաքին գործերի նախարարը

Ապրիլ 25,2015 16:21

Ապրիլի 26-27-ը  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Բելգիայի թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Դիդիե Ռեյնդերսը:

Ապրիլի 27-ին Դիդյե Ռեյնդերսին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։

Նույն օրը տեղի կունենան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։

Բելգիայի փոխվարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ հարգանքի տուրք մատուցելու  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

 

Արտաքին գործերի նախարարություն

ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930