Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Թանկյան. «Եթե Metallica-ն լինեինք, կարիք չէինք ունենա Թուրքիայում ելույթ ունենալու իրավունքը ուզել»

Ապրիլ 25,2015 16:41

Սերժ Թանկյանը ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ  System of a down խմբի անդամները շատ լավ տպավորություն են ստացել, նույնիսկ նրանցից մեկը հետաձգել է թռիչքը, որպեսզի Հայաստանում մի փոքր երկար մնա. «Չեմ իմանում, թե Հայաստանում հաջորդ համերգը երբ կլինի: Հիմա մենք դեռ մյուս տարվա համար ծրագրեր չունենք»:

Հարցին, թե խումբը Թուրքիայում համերգ կունենա՞, նա պատասխանեց, որ իրենք պատրաստվում էին նվագել նաեւ Թուրքիայում. «Մեզ ասացին, որ Թուրքիայի վարչապետի կողմից մասնավոր իրավունք ստանանք, մի երկու ամիս սպասեցինք, բան չլսեցինք, շարունակեցինք մեր ծրագրերը: Եթե Metallica-ն կամ ուրիշ խումբ լինեինք, կարիք չէինք ունենա այդ իրավունքը ուզել»:

Մեկ ուրիշ հարցին, թե Սերժ Թանկյանը պատրասվո՞ւմ է համագործակցել հայ երաժիշտների հետ, նա պատասխանեց, որ մի երգի վրա է աշխատում Գոռ Սուջյանի հետ. «Շատ լավ երգ է: Տիգրանը եւ ես նույնպես աշխատել ենք: Այսպիսով՝ եթե հետաքրքրությունը լինի, եւ լավ երաժիշտներ լինեն կաշխատենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930