Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հարութ Սասունյան. «Ցեղասպանության սկզբնական ճանաչումը կարեւոր էր: Հիմա արդեն կարեւոր չէ»

Ապրիլ 25,2015 16:48

«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանի կարծիքով՝ հիմա ուժերը պետք է կենտրոնացնել ոչ թե Հայոց ցեղասպանության հավելյալ ճանաչման վրա, այլ իրավական հարթությունում Թուրքիայից փոխհատուցում ստանալու:

Այսօր «Նոյան Տապանում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ բանախոսն ասաց. «Հայոց ցեղասպանությունից 100 տարի է անցել: Դա շատ երկար ժամանակ է, որի մի մասը մենք անցկացրել ենք արդյունավետ, իսկ վերջին տարիներին բավականին ժամանակ ենք վատնել: Առաջին ժամանակահատվածում արել ենք բավականին օգտակար աշխատանք, որովհետեւ աշխարհը ոչ ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը եւ ոչ էլ գիտեր, թե հայն ով է: Սկզբնական տասնամյակներին աշխարհով մեկ՝ սփյուռքը, հետո Հայաստանի կառավարությունը միացավ, ստացանք երկրների ճանաչումներ, միջազգային կազմակերպություններ, մեծ մասնագետներ, պատմաբաններ: Եվ կարող ենք ասել՝ մոտավորապես մի 10-20 տարի առաջ բավականին լավ ճանաչում ունենք: Բայց շարունակեցինք ու հիմա էլ շարունակում ենք այդ ճանաչման ճանապարհով ընթանալ, որն իմ կարծիքով ռեսուրսների եւ ժամանակի վատնում է: Սկզբնական ճանաչումը, որ կարեւոր էր, հիմա այլեւս կարեւոր չէ: Իմաստ չունի հետապնդել մի բան, որն արդեն ունենք, սա՝ մեկ, եւ երկրորդ՝ եթե ավելի ճանաչում ունենանք, ի՞նչ պետք է անենք այդ ավելի ճանաչումը: Եթե այսպես շարունակենք մի 100 տարի եւս, հիսուն, հարյուր, հարյուր հիսուն երկիր եւս ճանաչեն, ի՞նչ է օգուտը մեզ: Կա բարոյական բարոյական, զգացական օգուտ, բայց կոնկրետ, թե ինչ կստանանք որպես արդյունք, լուրջ հարցականի տակ է ինձ համար: Հիմա, երբ 100 տարին ավարտվել է, մենք մի քիչ շատ ուշացումով պետք է կենտրոնանանք մեր իսկական պահանջատիրության, ոչ թե հավելյալ ճանաչումների վրա՝ դիմել Եվրոպական դատարան, այլ երկրների դատարաններ, որ ստանանք այդ դատարանների վճիռ, որ պարտադրում է Թուրքիային հատուցել մեր կորուստների համար: Մենք շատ ուշացել ենք: Բայց ավելի լավ է նույնիսկ հիմա սկսել, քան սպասել մի հիսուն-հարյուր տարի եւս»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930