Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյան. Մեր 1,5 մլն զոհերն արդեն սրբեր են

Ապրիլ 25,2015 19:34

ՀՀ քննչական Կոմիտեի ծառայողները` ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության պետական խորհրդական Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի` նահատակված սրբերի հիշատակին:

Ըստ Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջի, կոմիտեի ծառայողներն իրենց զավակների հետ միասին, ծաղկեպսակ են դրել նահատակվածների հուշարձանին, եւ անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը: «Այսօր հպարտություն պետք է զգանք, որովհետև մեր 1,5 մլն զոհերն արդեն սրբեր են», – ասաց Աղվան Հովսեփյանը:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930