Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահին

Ապրիլ 25,2015 21:02

Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության ¥ԵԺԿ¤ նախագահ Ժոզեֆ Դոլին` ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցեց ԵԺԿ պատվիրակության անդամներին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների օրերին հայ ժողովրդի կողքին լինելու կապակցությամբ: Նորին Սրբությունը նշեց, որ հայ ժողովրդի համար մեծ մխիթարություն է Հայոց Ցեղասպանության դատապարտման արդար գործում ԵԺԿ նախագահի և Եվրոպական ժողովրդական կուսակցության բերած զորակցությունը, մասնավորապես` ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը:

Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետն անդրադարձավ նաև ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած  Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման կարևոր իրադարձությանը, որը կատարվեց Քույր Եկեղեցու հոգևոր պետերի և ներկայացուցիչների աղոթական մասնակցությամբ: Ամենայն Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ Մեծ Եղեռնի նահատակների վառ օրինակը պետք է մշտապես քաջալերի հայ ժողովրդի զավակներին և ոգևորի, որպեսզի հավատարիմ մնան այն արժեքներին ու սրբություններին, որոնց համար իրենց նախնիները սեփական կյանքով վճարեցին:

Այնուհետև իր սրտի խոսքն ասաց նաև ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը` միևնույն ժամանակ Նորին Սրբության հետ միասին քննարկելով մարդկային կյանքում ամեն տեսակի ոճրագործությունների կանխարգելմանը, միջեկեղեցական ու միջկրոնական հարաբերություններին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                   

Տեղեկատվական համակարգ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930