Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. Թուրքիայում ավելի շատ վախենում են բառից եւ ոչ թե փաստի ընկալումից

Ապրիլ 25,2015 21:43

«Այսօր, ապրիլի 25-ը ոչ պակաս կարեւոր օր է, քան երեկ: Եթե երեկ նշեցինք ցեղասպանության 100-րդ տարելիցը, ապա այսօր մենք պետք է հասկանանք, թե որտեղ ենք մենք հայտնվել ապրիլի 24-ից հետո, ինչով ենք մենք սկսում այս նոր հարյուրամյակը եւ եթե ապրիլի 24-ը որոշ գործընթացների վերջ կարելի է համարել, այսօրը պետք է համարվի նոր գործընթացների սկիզբ»,-այսօր, այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր Վարդանյանը «Այբ» ավագ դպրոցում տեղի ունեցած «Հայոց ցեղասպանության խնդրի կարգավորման ռազմավարությունները» խորագրով կլոր սեղան քննարկման ժամանակ: Նա նաեւ նշեց, որ 1991 թվականից հետո՝ Հայաստանի անկախացումից հետո, տեղափոխվեցինք մի շարք հետաքրքիր փուլ, երբ որ պետությունները շատ ակտիվ սկսեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ արդեն 2000 –ականներից սկսած մենք չենք բավարարվում սոսկ ճանաչումով, այլ նաեւ պահանջում ենք դատապարտում: Իսկ ինչ վերաբերվում է հատուցման խնդրին, պետք է միասին քննարկենք, թե որն է այդ հատուցումը, եւ որոնք են հատուցման ստորին եւ վերին սահմանները:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն էլ ասաց, որ ցեղասպանության ժխտողականությունն այլեւս գոյություն չունի եւ կարելի է համարել հնացած, իսկ Թուրքիայում ավելի շատ վախենում են բառից եւ ոչ թե փաստի ընկալումից: Ցեղասպանության փաստը ապացուցելու կարիք չկա:скачанные файлы

Քննարկմանը ներկա էին նաեւ «Վուդրո Վիլսոնի ժառանգություն» հիմնադրամի նախագահ Դոնալդ Վիլսոն Բուշը,  իսրայելացի պատմաբան Յաիր Աուրոնը եւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, իսկ քննարկումը վարում էր լրագրող Մարկ Գրիգորյանը:

Սուրեն Մանուկյանը առանձնացրեց իր համար մի քանի կարոր շեշտադրում, այն է՝ 2015 թվականի բոլոր նախագծերը, ծրագրերը գիտական դաշտում անքննելի եւ անհերքելի են: Պարոն Մանուկյանը կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ մինչեւ ապրիլի 24-ը հայերի մոտ նկատվեց համախմբում, որը շատ կարեւոր է:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930