Լրահոս
Օրվա լրահոսը

Գոա նահանգի համառոտ պատմություն

Ապրիլ 26,2015 11:39

Հարգելի ընթերցող, այսօր որոշել եմ Ձեզ պատմեմ Հնդկաստանի ամենափոքր նահանգի՝ չնաշխարհիկ Գոայի պատմության մասին։ Սա համառոտ ակնարկ-տեղեկանք է։ Շնորհակալություն մեր բանիմաց գիդ Արջուն Չաուդհարիին։

Գոմանտա, Գոմանչալա, Գոպակապուրի կամ պարզապես Գոա։ ԵՎ այսպես, 1458 թվականին Մեծ աշխարհագրական բացահայտումների ժամանակաշրջանի ականավոր ճանապարհորդ, դասագրքերից բոլորիս հայտնի Վասկո դա Գաման առաջին եվրոպացին էր, ով ծովային ճանապարհով եկավ-հասավ Հնդկաստան։ Երկրորդն այս շարքում Ալֆոնսու դե Ալբուկերկին էր։ Ի դեպ նշենք, որ այս մեկը շատ ավելի հետաքրքիր տիպ էր, քան առաջինը։ Ալբուկերկին Պորտուգալական թագավորության գլխավոր ճարտարապետն էր։ Ենթադրում եմ, որ նա կառուցեց-կառուցեց, դե իսկ հետո արդեն էլ տեղ չմնաց, որտեղ նա չիրականացրեց իր ճախրող ինժեներական մտքի փայլուն գաղափարներն ու որոշեց մեկնել հեռու-հեռավոր եզերքներ՝ նորանոր տարածքներ գրավելու ու նաև՝ կառուցապատելու։Vasco in India

Այսպես ուրեմն, նա Վասկո դա Գամայից տենց մի 12 տարի հետո եկավ Գոա՝ 1510թ․, Նոր ժամանակների կայսրություն հիմնելու։ Փաստորեն, փտող ու կործանվող Եվրոպայի մասին միֆերը (հիշենք Շպենգլերին) այդքան հին են, նույնիսկ ժամկետնանց։ Հիմա եմ հասկանում, որ երբ մենք շրջում էինք Գոայի բազմաթիվ Ֆորտերով, Չապորա և հատկապես Ագուադա, այս ամենը ծերուկ Ալբուկերկիի ձեռքի գործն է։Albuquerque

Դե իսկ եթե այս ամենին գումարենք տեղի անհամար հարստությունները, դե օրինակ, համեմունքները, որոնք հետագայում ոսկու գնով էին վաճառվում միջնադարյան Եվրոպայում և փառք ու պատիվ բերում պորտուգալական թագին, ապա հասկանալի են այս բոլոր մարդկանց նկրտումները հնդկական բարեբեր հողի հանդեպ։ Նամանավանդ, որ այսկերպ նրանք կարողացան մեկընդմիշտ այս կողմերից ետ մղել արաբներին, որոնք մենաշնորհ ունեին տեղի եվրասիական առևտրի, պարզ ասած, առուծախի հանդեպ։ Ալբուկերկին Գոայով չսահմանափակվեց, հասավ Մալազիա՝ Մալակկա քաղաքում նույնպես ֆորտ, պաշտպանական կառույց հիմնեց։ Բայց դե Վասկո դա Գաման հանգիստ իր տեղում չէր նստում։ Անմիջապես հենց Ալբուկերկին մահացավ, նա պահը բաց չթողեց ու դարձավ տեղի գուբերնատորն ու նա էլ նույնպես մահացավ այստեղ։ Սա Գոայի Ոսկեդարն էր։reaching india

Գոա՝ փոքրիկ թագավորություն, գեղեցիկ թագ հնդիկ արքայադստեր գլխին, որը պսակում է նրա վարսերը։ Թագավորություն, որն ի պահ է տրված նրան։ Հենց այս ժամանակ Գոայի գաղութի սահմանները ձգվեցին մինչև չինական Մակաո ու այժմյան Քենիայի Մոմբասա քաղաք։ Եվրոպացիները այստեղ բերեցին իրենց նիստուկացը, վարքուբարքը, լրիվ այլափոխեցին հնդիկներին, այդ պատճառով էլ Գոան բոլորովին նման չէ մնացյալ Հնդկաստանին, ինչ-որ լատինաամերիկյան շունչ ու մթնոլորտ կա այստեղ՝ ազատական, բոհեմիկ ու սիրառատ։ Հետագայում արդեն այստեղ շատ քրիստոնյա միսիոներներ եկան ու տարածեցին իրենց հավատքն ամենուր, ու նաև պարտադրաբար, ստիպողական կերպով։ Ի դեպ, Գոայում միջնադարում ինկվիզիցիան շատ ուժեղ էր։ Դրա համար էլ այստեղ այսօր այդքան քրիստոնյա կաթոլիկներ կան։ Հայտնի միսիոներ էր արդեն այսօր սուրբ Ֆրանցիսկոս Քսավերիուսը, որի մասին հիշատակումներն այստեղ ամենուր են, գրեթե ամեն քայլափոխի։ ՈՒ կարծեմ նրան նվիրված եկեղեցի էլ կա, որտեղ դեռ չենք եղել, ցավոք։India reaching

Եվ այսպես, շատ շուտով կառուցվեց մայրաքաղաքը՝ Հին Գոան, հազար ու մի վանքերի քաղաքը, «Արևելյան Հռոմը»։ Բայց հետո, ժամանակի հետ սա մնաց որպես հին քաղաք, հոգևոր մայրաքաղաք։ Դե իսկ մայրաքաղաքը, ադմինիստրատիվ կենտրոնը տեղափոխվեց Փանաջի կամ Պանջիմ։ Մոռացանք նաև Անտոնիու դի Անդրադիի մասին, ով ճիզվիտ էր, հայտնի ճանապարհորդ։ Նա էլ եկավ ու մի- փոքր ինչ մնաց այստեղ։ Դե երևի նա շոգ մայիս ամսին էր եկել, ու տեղի կլիման քիմքին հարիր չեղավ։ Եվ նա հեռացավ, գնաց-մնաց, սկզբում Հիմալայներում, դե իսկ հետո էլ՝ Տիբեթում։ Գուցե Նեպալ էլ է հասել, Բուդդայի ծննդավայր, ով գիտի՞․․․IMG 4 OLD GOA??????????IMG 2 OLD GOA

Բայց դե պորտուգալացիները շատ անկուշտ ազգ դուրս եկան, քչով չբավարարվեցին, շատով՝ ընդհանրապես։ ԵՎ որոշեցին ամբողջ Հնդկաստանը գրավել։ Բաբուրիդների կամ Մեծ Մոնղոլների ժամանակներում նրանք գրավեցին Դամանն ու Դիուն, որը Հնդկաստանի արևմուտքում կղզի ու տարածք է։ Այստեղից էլ նրանք պլանավորել էին դուրս գալ ու իրենցով անել ամբողջ Հինդուստան թերակղզին։ Բայց դե Անգլիան հոմ կար ու կար։ Մնացյալ պատմությունը բոլորին է հայտնի։ Մինչև 18-րդ դարը Գոան ծաղկում էր, դե իսկ հետո եկան հոլանդացիները, անգլիացիները, նույնիսկ մի կարճ ժամանակով՝ նապոլեոնյան պատերազմների ժամանակ Գոան բրիտանացիների տիրապետության ներքո էր գտնվում։ Այո, այսպիսի փաստ էլ է գրանցվել։ Միգուցե՞ այդ պատճառով է, որ այսօր բրիտանացի զբոսաշրջիկները չափազանց շատ են այստեղ, նախնիների կանչին են ունկնդրում։IMG 6 OLD GOA

IMG 3 OLD GOA      IMG 5 OLD GOA Ապա կրկին Գոա նահանգ եկան պորտուգալացիներն ու «մարդկության լուսավոր գալիքը» ձգվեց մինչև անցյալ դարի 60-ական թվականները, երբ հիփփիների մեծաքանակ էքսպանսիան ոտք դրեց օրհնված տարածքներ ու նորովի բացահայտեց ու վերաբացահայտեց Գոան համայն աշխարհի համար։ Հիփփիական դրախտավայրը Դամանի ու Դիուի հետ միասին 1961 թվականին օկուպացվեցին հնդկական զորքերի կողմից, հանձնվեցին ու նվաճվեցին։ Սակայն նշենք, որ պորտուգալացիները համառ էին, և համաձայնեցին հանձնել այն միայն 1974 թվականի հեղափոխությունից հետո։ ԵՎ միայն 1987 թվականին Գոան վերջնականապես ազատագրվեց ու վերադարձվեց իր «մայրենիքին»։ Այսինքն, տենց մի 50 տարի առաջ այստեղ դեռևս հռոմեա-կաթոլիկական Պորտուգալիա էր։

ԵՎ ևս մեկ անգամ շատ շնորհակալություն մեր գիդ Արջունին, ով Բագա լողափի այս կիզիչ արևի տակ հասցրեց պատմել մեզ այս ամենը, նույնիսկ մի պահ չհոգնեց ու չտրտնջաց, երևի թե սովոր է, իր անչափ հետաքրքիր պատումը համբերատար տրամաբանական ավարտին հասցրեց ու մեզ էլ խորհուրդ տվեց մոռանալ ամեն ինչ․․․գնալ սուզվել օվկիանոսում, հետո էլ կամ գուավա ճաշակել կամ էլ թարմ քամված ավոկադոյի հյութ։ Առաժմ այսքանը։ Շարունակելի․․․

 Մարիա Թոքմաջյան

Հնդկաստան, Գոա նահանգ, Բագա լողափ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930