Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաս­տանի ազգագրության թանգարանում կներկայացվեն հայկական եզակի ցուցանմուշներ՝ Միլլերի հավաքածուից

Ապրիլ 26,2015 11:47

Ս. թ. ապրիլի 27-ին, Ռուսաստանի ազգագրության թանգարանում (Սանկտ Պետերբուրգ) կբացվի «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորա­գրով ցուցահանդեսը և կկայանա «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառան­գությունը» պատկերագրքի շնորհանդեսը: Ցուցահանդեսը և կատալոգի շնորհանդեսն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, ՌԴ մշակույթի նախարարության, Ռուսաս­տանի ազգագրության թանգարանի, «Հայ ոսկերիչների հիմնադրամի» աջակցությամբ:

Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ կներկայացվեն Ռուսաս­տանի ազգագրության թանգարանում պահվող հայկական հարուստ հավաքածուի եզակի ցուցանմուշները` Միլլերի հավաքածուից: Ցուցահանդեսը բաղկացած է «Արհեստա­գործական գործիքներ», «Հայ զինագործների, երկաթագործների, ոսկերիչների և ջուլ­հակների աշխատանքների ցուցանմուշներ» և «Հայկական հազվագյուտ ավանդական երաժշտական գործիքներ» թեմատիկ բաժիններից: Ցուցադրության բաժիններից մեկը կներկայացնի Հայաստանի տարբեր շրջանների ավանդական տարազները: Հայկական մշակույթը ներկայացված է նաև արժեքավոր լուսանկարչական նյութերով: Ցուցահանդեսում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայոց հոգևոր մշա­կույթի` քրիստոնեության բաժինը:
«Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» կատալոգում ներ­կայացված է ռուս անվանի ազգագրագետ Ալեքսանդր Միլլերի կողմից 1916 թ. հավաքագրված` Վանի և Վասպուրականի հայերի նյութական մշակույթի հավա­քածուն:

Մշակույթի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930