Լրահոս
Օրվա լրահոսը

Ամո Շարոյան. Հայաստանին հավասարապես հուզում են թուրքական յաթաղանից տուժած մյուս ժողովուրդների ցեղասպանության խնդիրները

Ապրիլ 26,2015 17:51

2015թ. ապրիլի 21-ը մեր հայաստանաբնակ եզդիների ինչո՞ւ չէ նաև համայն աշխարհի եզդիների կյանքում բացառիկ պատմական իրադարձությունն է:

Պատմական է որովհետև առաջին անգամ աշխարհում, ՀՀ մայրաքաղաք Երևանում բացվեց ՀՀ պետության ղեկավարության անմիջական աջակցությամբ բարերար Ռաշիդ Շամոյանի ընտանիքի միջոցներով կառուցված եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը: Որը ևս մեկ ապացույց կլինի, որ ժամանակն է բացենք մեր կյանքի պատմության ևս մեկ մութ և անավարտ էջերից մեկը:

Վստահաբար կարող եմ ասել որ,այն մեր ժողովրդի միասնական կամքի արտահայտությունն է, այն արդարության, ազատության և խաղաղության կոչ է անում:

Պատմության խորքում ձևավորված եզդի ժողովրդի հազարամյա մայրուղին ցավոք լի է եղել տարաբնույթ վայրեջքներով և վերելքներով:
Դարեր շարունակ գտնվելով Օսմանյան բռնատիրության տակ մեր ժողովուրդն ինչպես նաև հայերը, ասորիները, հույները և այլ ժողովուրդներ եղել են ճնշված իրավազրկված, ազգային կրոնական վիրավորանքների ենթարկված և ցեղասպանություն ապրած: Ինչպես մյուս ժողովուրդներն այնպես էլ եզդի ժողովուրդը տվել է ահռելի կորուստներ:
Հավատացած եմ, որ կառուցված հուշարձանը մեկ անգամ ևս խնդիր է դնելու, որ Թուրքիան ինչքան էլ ուրանա կատարված ոճրագործությունը միևնույն է արդարությունը կհաղթի և Թուրքիան կճանաչի հայոց և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը: Հուշարձանի կառուցումը ևս մեկ հաստատուն փաստ է հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ ապացուցելու, որ մեր ժողովուրդների ցեղասպանությունը վաղուց մշակված պետական քաղաքականություն է եղել և որ մեր Հայաստան պետությանը հավասարապես հուզում է թուրքական յաթաղանից տուժված մյուս ժողովուրդների ցեղասպանության խնդիրները: Այս հուշարձանն ինքնըստինքյան նշանակում է, որ որքան էլ ժամանակը անցնի մենք հիշելու և պահանջելու ենք, որ աշխարհը ճանաչի և դատապարտի հայ, եզդի և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը:

Ցավոք այսօր էլ մենք ականատես ենք լինում ժողովրդների եղեռնի և մարդկության դեմ ուղղված նման հանցագործությունների: Իրաքի Հանրապետության եզդիաբնակ Շանգալ մարզում մեր ժողովուրդն ենթարկվեց ահավոր ցեղասպանության: ԻՊ-ի հրեշները եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որը չէիր կարող տեսնել զարհուրելի երազներում նույնիսկ սարսափելի կինոնկարներում: Դաժան խավարը պատել էր մեր բնօրրանը ամենուր մահ էր: Այս էլ 9 ամիս է որ,ահավոր ցավով և թափված արցունքներով մենք սպասում ենք, որ կդադարեցվի եզդիների ցեղասպանությունը և վերջնականապես կազատագրվի Շանգալը:

Հավատացած եմ, որ եթե ժամանակին դատապարտվեր հայոց ցեղասպանությունը, ապա հետագա հանցագործությունները չէին լինի: Բայց թշնամությունը և ատելությունը հավերժ չեն կարող լինել: Թուրք ժողովուրդը պետք է ազնվորեն առերեսվի իր անցյալին, այն ամոթ չէ այլ ուղղակի անհրաժեշտություն է: Եվ նրանք վերջապես պետք է հասկանան, որ երիտթուրքերը հերոսներ չէին այլ ռազմական հանցագործներ, որոնք պլանավորեցին և իրագործեցին հայ և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը: Պարզապես պետք է իրատես և ազնիվ լինել: Մենք չենք կարող փոխել ցեղասպանությունների անցյալը: Ինչպես ասում է մեր նախագահ Ս.Սարգսյանը, բայց մենք կարող ենք և պարտավոր ենք նման հանցագործություններից զերծ ապագա ստեղծել: Մենք մեր միասնությամբ, համերաշխությամբ ենք հզոր և ուժեղ, իսկ ուժը, միասնությունը, արդարադատությունը հավատացեք միայն հաղթանակ են բերում: Եզդի ժողովուրդը աշխարհին ներկայանում է իր բնօրրան` Շանգալով, Հոգևոր առաջնորդարան Լալիշա Նուրանիով և անկախ ու ազատ, իր քաղաքացիների համար ապրելու և արարելու հավասար իրավունքներ ապահովող Հայաստանով: Ոգեկոչում եմ մեր ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը և երախտագիտությամբ խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև: Հավերժ հիշատակ:
Հավատացած եմ, որ մեր ժողովրդների անմեղ զոհերի իրավունքները կվերականգվեն և կհաստատվի արդարությունը: Հավերժ հիշատակ բոլոր անմեղ զոհերի անկախ ազգությունից և դավանանքից: Եվ թող տա Աստված, որ սրանից հետո մեր ընդհանուր տանը, երկիր մոլորակում ոչ ոք չսպանվի իր ազգային պատկանելիության և դավանանքի համար:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային 
միավորում ՀԿ խորհրդի նախագահ                                                    

    Ամո Շարոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930