Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղական արտադրողները Կարեն Ճշմարիտյանին՝ օղի կխմե՞ք, ձկնկիթ փորձեք, Գավառի փախլավա համտեսեք (Տեսանյութ)

Ապրիլ 26,2015 19:05

«Արտադրված է Հայաստանում» խորագրով ցուցահանդեսի ժամանակ տեղական արտադրողների տաղավարներում շրջայց կատարող Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե իր առօրյայում նախապատվություն տալի՞ս է հայկական արտադրանքին:

«Միայն հայկականից եմ օգտվում, մի բան որ ամենաէժանն է ու ամենահամովը ինչո՞ւ չօգտվեմ»,-պատասխանեց նախարարը: Պարոն Ճշմարիտյանը մոտ երեք ժամ էկոնոմիկայի ոլորտի պատասխանատուների հետ շրջեց եւ  մեկ առ մեկ մոտեցավ «Մերիդիան» էքսպո կենտրոնում ապրիլի  26-ից 28-ը կազմակերպված հայկական արտադրության ապրանքների ցուցասրահներին, որոնք 270-ն էին: Համտեսեց հայկական գինին, կաթնամթերքը, չրեղենը, ծանոթացավ հայ ինժեներների աշխատանքներին, գործարարներից հետաքրքրվեց, թե որ երկրներում են իրացնում հայկական արտադրանքը ինչ ծավալներով են արտադրում եւ այլն: скачанные файлы

«Օղի կխմե՞ք, ձկնկիթ փորձեք, Գավառի փախլավա համտեսեք»,-նախարարին ասում էին տաղավարների տերերը՝ ջանալով, որ Կարեն Ճշմարիտյանն անպայման համտեսի իրենց արտադրանքից, սակայն շրջայցի կեսից պարոն նախարարն այլեւս հրաժարվեց հյուրասիրությունից:

Այն ձեռներեցները, որոնց տաղավարների մոտ Կարեն Ճշմարիտյանը ոտքը մի փոքր երկար էր «կախ գցում», հասցնում էին նախարարին ներկայացնել բիզնեսի ընթացքում առաջացած խնդիրները, սակայն այն գործարարները, որոնց ցուցասրահների մոտով նախարարը հպանցիկ էր անցնում, ստիպված էին լինում իրենց խնդիրներով լրագրողների հետ կիսվել:скачанные файлы

«Սպայկա» ընկերության ներկայացուցիչը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ բիզնես-գործունեության ընթացքում լուրջ խոչընդոտների չեն հանդիպում, պարզապես այս ընկերությունն էլ շատերի պես տուժել է Ռուսաստանում ռուբլու կուրսի տատանումներից:

Արդեն 3-4 տարի Հայաստանում ոսկերչությամբ զբաղվող սիրիահայ գործարարները նշեցին, որ իրենց բիզնեսի հիմնական խոչընդոտն արտերկրում շուկաներ գտնելու խնդիրն է:

«Մետալ ստիլ» ընկերության ղեկավար Նորիկ Հակոբջանյանը Կարեն Ճշմարիտյանին դժգոհեց, որ արտադրության համար ներկրվող հաստոցները մաքսայինը մաքսազերծել է, մինչդեռ կառավարությունը ներկրվող հաստոցների համար բացառություն է արել, որոնց մաքսազերծումը պետք է զրո տոկոս լինի: Aravot.am-ի հետ զրույցում գործարարն ասաց, որ մինչեւ ԵՏՄ մտնելը կային հարկատեսակներ, որ զրո տոկոս էին, սակայն հունվարի 1-ից սկսած ե՛ւ մաքսատուրք, ե՛ւ ԱԱՀ են վճարում:

«Ես ուզում եմ ազատ ներկրման իրավունք ունենալ, ես ինչ որ ներկրում եմ, ԵՏՄ-ն  չի պատրաստում, նրանք էլ են ներկրում այն երկրից, որտեղից՝ ես, բայց Ռուսաստան Թուրքիան արտահանում է զրո տոկոս մաքսատուրքով, Հայաստան որ բերում եմ պետք է վճարեմ մաքսատուրք եւ ԱԱՀ»: Նորիկ Հակոբջանյանին ի պատասխան Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչն ասաց, որ խնդիրն այն է, որ գործարարը ի սկզբանե չի դիմել Էկոնոմիկայի նախարարություն որպեսզի իր ներկած հաստոցների համար ազատվի մաքսատուրքից:

Մեր հարցին, թե մաքսայինը տեղեկացված չէ՞, կառավարության սահմանած բացառություններից, էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան ասաց, որ նախ գործարարը պետք է դիմի նախարարություն, որպեսզի նրա ներկրած հաստոցը որակավորվի, ըստ որի էլ մաքսայինը կիմանա թե կոնկրետ որ հաստոցի մասին է խոսքը:

 

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930