Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրա Մովսիսյանին «Սպարտակն» արգելում է շփվել ԶԼՄ-ների հետ

Ապրիլ 26,2015 19:12

Շնորհիվ Յուրա Մովսիսյանի գոլային փոխանցման, Մոսկվայի «Սպարտակը» այսօր հանդիպման վերջին րոպեներին 1:0 հաշվով հաղթանակ կորզեց «Ռուբինից»:

Խաղից հետո իրեն դիմած լրագրողներին Յուրան ասել է, թե ակումբն իրեն արգելել է որեւէ մեկնաբանություն անել: «Ինձ չի կարելի խոսել: Ինչո՞ւ: Հարցրեք «Սպարտակին», – հայտարարել է հարձակվողը: Պատճառն այն է, որ Մովսիսյանն ավելի վաղ  ԶԼՄ-ներում քննադատել էր իր թիմին՝ ընդգծելով, որ Վալերի Կարպինի օրոք խաղն ավելի վառ էր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ mediavector.am-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930