Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Կարեն Ճշմարիտյանը ոսկերչին՝ մամոնտի ժանիք ունեմ, կարող եմ կեսը ձեզ տալ (Ֆոտոշարք, տեսանյութ)

Ապրիլ 26,2015 20:13

Այսօր «Մերիդիան» Էքսպո կենտրոնում Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, որն այցելել էր ծանոթանալու հայկական արտադրանքին, ոսկերչական տաղավարներից մեկում, ծանոթանալով հայ ոսկերիչներից մեկի գործերին, որտեղ փղոսկրի վրա ոսկուց եւ այլ մետաղներից պատրաստված զարդեր կային, նախարարն ասաց, որ ինքը մամոնտի ժանիք ունի եւ կարող է դրա կեսը նվիրել: скачанные файлы

Նախարարն այսպիսի ցանկություն հայտնեց, երբ նրան այս տաղավարում արծաթից պատրաստված փոքրիկ անմոռուկ նվիրեցին:

Կարեն Ճշմարիտյանը մասնակցեց «Արտադրված է Հայաստանում Էքսպո 2015»
ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող ավելի քան 270 ընկերություններ: Այդ ընկերություններից մեծ մասն իր արտադրանքն արտահանում է եւ այսօր, մասնավորապես      ՝ Ռուսաստանում ստեղծված տնտեսական իրավիճակով պայմանավորված, խնդիրներ ունի: скачанные файлы
Շրջայցի ժամանակ գործարարները Կարեն Ճշմարիտյանին մի շարք խնդիրներ ներկայացրին, որոնք լսելուց հետո նախարարն իր ենթականերին էր հանձնարարում գործարարին լսել եւ աջակցել:  Որոշ ձեռներեցներ բիզնեսն ընդլայնելու համար գումար էին ուզում, գործարարներից ոմանք էլ արտերկրում շուկաներ չէին կարողանում գտնել: Այն գործարարներն էլ, որոնք արդեն ՌԴ-ում շուկաներ գտել էին վերջին մի քանի ամսում արտահանման ծավալները ստիպված են եղել կրճատել: Ավելի փոքր ծավալներով արտադրություն կազմակերպած ձեռներեցներն էլ Կարեն Ճշմարիտյանին դժգոհեցին, որ այդքան միջոցներ չունեն, որպեսզի կարողանան արտահանումն ինքնուրույն կազմակերպել, ուստի նախարարին խնդրում էին այդ հարցում եւս օգնել:

скачанные файлы
Ցուցահանդեսին, որը կազմակերպել էր էկոնոմիկայի նախարարությունը եւ Հայաստանի զարգացման հիմնադրամը, հրավիրված էին նաեւ դեսպաններ: Սակայն նրանցից, կարծես թե, միայն Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին էր ներկա: Դեսպանը շրջում էր տաղավարներով ու մանրամասն հետաքրքրվում հայկական արտադրանքով:

скачанные файлы
Հագուստ արտադրող տաղավարներից մեկի մոտ դեսպանը կանգ առավ եւ հարցուփորձ արեց, թե վերնահագուստի համար ինչ թռչունի բմբուլ են օգտագործել, ապրանքանիշն իրենից ինչ է ներկայացնում եւ այն:
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը Aravot.am-ի հարցին, թե գործարարները մասնավորապես ի՞նչ խնդիրներ են նշում եւ ինչ է արվում դրանք լուծելու համար ասաց, որ Կոնյակի գործարաններից մեկը դժգոհել է, որ իրենք գնորդներ ունեն եւ արտահանման համար արդեն պայմանագրեր են կնքել Չինաստանում, սակայն այդ երկրի սերտիֆիկացման մարմինների ձգձգումների պատճառով վեց ամիս է չեն կարողանում գործը գլուխ բերել: Արսեն Ղազարյանն ասաց, որ նախարարը խոստացել է դիվանագիտական խողովակներով հարցը բարձրացնել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930