Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի փաստաբանների միության անդամները Սփյուռքի նախարարությունում

Ապրիլ 26,2015 23:00

 Ապրիլի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մոսկվայի փաստաբանների «Արուտյունով և ընկ.» ասոցիացիայի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ալեքսանդր Արուտյունովին, ռուս-հայկական առևտրատնտեսական, մշակութային և գիտական կապերի, սփյուռքյան նախագծերի իրավական սպասարկման ոլորտում մասնագիտացված  իրավաբանների «Արմռոս» ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանին և վարչության անդամ Իվան Գրիգորյանին:

Քննարկվեցին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ համաժողովի շրջանակներում անցկացվող «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» գիտաժողովում հնչած ելույթներն ու առաջարկները:

Որոշվեցին Ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ հետագա համագործակցության շրջանակները, համատեղ ծրագրերն ու անելիքները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930