Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունն ու իշխանությունը հաշտվո՞ւմ են (Տեսանյութ)

Ապրիլ 27,2015 15:05

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն այսօր խորհրդարանում ամփոփեց մեր պատվիրակության աշխատանքը`անցյալ շաբաթ կայացած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում:  Ասուլիսին մասնակցում էր նաեւ ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը: Նրա մասնակցությունը բացառիկ էր նրանով, որ արդեն տեւական ժամանակ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր անդամները չեն մասնակցում պատվիրակության ասուլիսներին:

«Լիագումար նիստը զուգադիպեց ապրիլի 24-ի հետ, այդ պատճառով ԵԽԽՎ նախագահը չէր կարող այցելել Հայաստան»,- ասաց Հերմինե Նաղդալյանը՝ հիշեցնելով, որ տիկին Անն Բրյասորը Հայաստանում էր մեկ շաբաթ առաջ:

Հերմինե Նաղդալյանն ասաց նաեւ, որ հայաստանյան պատվիրակության անդամները ակտիվ եւ միասնական են մասնակցել այս նստաշրջանի աշխատանքներին եւ յուրաքանչյուրն իր քաղաքական խմբում կարողացել է ավարտուն տեսք տալ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ներկայացմանը, հայտարարության տարածմանը, ցուցահանդեսի կազմակերպմանը, կարեւոր ելույթներ են ունեցել լիագումար նիստի ժամանակ`եւս մեկ անգամ ուշադրություն սեւեռելով ժխտողականության անթույլատրելիության վրա: «Հայաստանյան պատվիրակության բոլոր անդամներն իրենց ներդրումն ունեցել են այս ամենը կազմակերպելու եւ ներկայացնելու գործում»,- ասաց նա` ԵԽԽՎ-ի համար բացառիկ համարելով այն, որ 141 երկրներից 170 պատվիրակներ են ստորագրել հայտարարության տեքստի տակ:

Հերմինե Նաղդալյանը պատմեց նաեւ, որ Լեւոն Զուրաբյանն առաջարկել է ոտքի կանգնել ու հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը: Բոլորը ոտքի են կանգնել, բացառությամբ թուրքական եւ ադրբեջանական պատվիրակություններից: Թուրքական պատվիրակությունից միայն մեկն է ոտքի կանգնել, ում հետո քարկոծել են յուրայինները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930