Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է մշտական հսկողություն սահմանել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքի նկատմամբ

Ապրիլ 27,2015 15:11

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչև օրակարգային հարցերին անցնելը,  քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է փոխանցել քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներին և պետական ծառայություններին` մայրաքաղաքում Ցեղասպանության 100-ամյա տարելիցի գլխավոր միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումն ապահովելու համար: Հանձնարարվել է նաև մշտական ուշադրության տակ պահել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքի մաքրության ապահովումն ու կանաչ տարածքների խնամքը: Բացի այդ, տարածքի պահպանման նպատակով ոստիկանության հետ համատեղ կսահմանվի հատուկ հսկողություն:

Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 41 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների հետ շարունակել ամենօրյա աշխատանքներն ու գործընթացը պահել խիստ հսկողության տակ:

Զեկուցվել է, որ Երևանի ավագանու որոշմամբ հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման ուղղությամբ իրականացված ստուգայցերի արդյունքում նախորդ շաբաթ 14 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը ինչպես մասնավոր հատվածի, այնպես էլ պետական կառույցների կողմից պարտավորությունների կատարման նկատմամբ և վարչական տույժերի կիրառումից բացի, անհրաժեշտության դեպքում ձեռնարկել օրենսդրությամբ սահմանված համապատասխան քայլեր: Նաև հանձնարարվել է շարունակել վարչական շրջաններում ամենօրյա մաքրման և շաբաթօրյակների կազմակերպման աշխատանքները:

Անդրադառնալով մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներին՝ քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել հատկապես ծաղկապատման, ոռոգման ցանցի անցկացման և խոտհնձի աշխատանքները:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են 2015 թվականի ծրագրով նախատեսված կենտրոնական և բակային տարածքների ասֆալտապատման, մասնավորապես փոսալցման, փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները:

 Երևանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930