Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի DVD-ի շնորհանդեսը. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 27,2015 18:31

Այսօր՝ ապրիլի 27-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ «Գոհարը»՝ Հայաստանի աստղեր հետ»  երեւանյան համերգի DVD սկավառակի շնորհանդեսը: Համերգը նվիրված է եղել Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվան եւ տեղի էր ունեցել  2011թ. մայիսի 28 ին, Ազատության հրապարակում՝ «Գոհար» համույթի եւ հայ էստրադային երգիչների մասնակցությամբ:

Այսօր կայացած միջոցառման ընթացքում, որ նախաձեռնել էր  Գոհար Խաչատրյանը, ցուցադրվեց մի ֆիլմ՝ նվիրված մաեստրո Սեպուհ  Աբգարյանի հիշատակին: Վերջինս երկար տարիներ ղեկավարել է «Գոհար»  սիմֆոնիկ նվագախումբը:

Հանձնվեցին շնորհակալագրեր ու մեդալներ բոլոր նրանց, որոնք ակտիվ մասնակցություն էին ունեցել բացառիկ համերգին:

IMG_5728 IMG_5729 IMG_5732 IMG_5739 IMG_5741

Հավելենք, որ «Գոհար» սիմֆոնիկ  նվագախումբը հիմնադրվել է լիբանահայ Հարութ Խաչատրյանի կողմից 2000  թ.-ին եւ այդ անունն է կրում հիմնադրի մայրիկի՝ Գոհարի պատվին:

Մինչև 2014 թ. համույթը ղեկավարել է կիպրոսցի Սեպուհ Աբգարյանը, որը միաժամանակ հանդիսանում էր նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը։ Այսօր նվագախմբի կազմում են շուրջ  150 երաժիշտներ, 12-15 երգիչ-մեներգիչներ,  15 պարողներ։

Ի դեպ, «Գոհարը» Հայաստանի աստղեր հետ»  երեւանյան համերգի կազմակերպչական աշխատանքներում  մեծ դեր է ունեցել մեր գործընկեր Արամ Հարությունյանը: Հենց նա էլ Անդրեի փոխարեն ստացավ երգչի մրցանակը, քանի որ Անդրեն գտնվում էր արտերկրում: Ի թիվս այլոց, Արամ Հարությունյանն էլ պարգեւատրվեց՝ համերգի կազմակերպումը լավագույնս իրականացնելու համար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930