Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանը մասնակցեց «Գոհար» Հայաստանի աստղերի հետ» երևանյան համերգի DVD սկավառակի շնորհանդեսին

Ապրիլ 27,2015 19:30

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց «Գոհար»  Հայաստանի աստղերի հետ» երևանյան համերգի DVD սկավառակի շնորհանդեսին, որը նախաձեռնել էր լիբանանահայ բարերար Գոհար Խաչատուրյանը:

Համերգը, որը նվիրված է եղել Հայաստանի առաջին հանրապետության հռչակմանը, տեղի էր ունեցել դեռևս 2011թ. մայիսի 28-ին Երևանի Ազատության հրապարակում՝ «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբ-երգչախմբի և հայ էստրադային երգիչների մասնակցությամբ:

Միջոցառման ընթացքում հանձնվեցին շնորհակալագրեր, մեդալներ բոլոր նրանց, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել իր ծավալով եզակի և մասշտաբային «Գոհար Հայաստանի աստղերի հետ» համերգին :

Ցուցադրվեցին նաև ֆիլմեր համույթի գործունեության մասին և ի հիշատակ մաեստրո Սեպուհ Աբգարյանի:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930