Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Դեմիրճյան. ՀԱԿ-ի հետ որեւէ խնդիր չկա

Ապրիլ 28,2015 13:52

«Որեւէ խնդիր չկա»,- Aravot.am-ի եւ Lragir.am-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը`պատասխանելով հարցին`ինչո՞ւ էր ապրիլի 24-ին միայնակ գնացել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր`չսպասելով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր- Պետրոսյանին: Վերջինս, ի դեպ, հավաքվածների մեջ Ստեփան Դեմիրճյանին չտեսնելով`անակնկալի էր եկել:

Դիտարկմանը, որ Ցեղասպանության վերաբերյալ ՀՀ ԱԺ-ի ընդունած հայտարարությանը իր եւ Լյուդմիլա Սարգսյանի` ՀԱԿ-ից տարբերվող քվեարկությունից հետո  խոսակցություններ են շրջանառվում, թե ՀԱԿ խմբակցությունում հերթական պառակտումն է, պարոն Դեմիրճյանն ասաց. «Որեւէ խնդիր չկա: Ավելորդ եւ անիմաստ է խոսել պառակտման մասին»:

Նա նաեւ հիշեցրեց, որ անցյալ տարի ապրիլի 24-ին էլ են ՀԺԿ-ականները հավաքվել այլ վայրում եւ միասին`առանց ՀԱԿ-ի են գնացել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ապա խոստացավ`մայիսի 9-ին ՀԱԿ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ գնալ Հաղթանակի զբոսայգի, որ կասկածները ցրվեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930