Լրահոս
Օրվա լրահոսը

Լույս է տեսել Մարգարիտ Եսայանի նոր գիրքը՝ «Գյուլունյան»

Ապրիլ 28,2015 22:05

Այսօր` ապրիլի 28-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի երկրորդ՝ «Գյուլունյա» գրքի շնորհանդեսը: Գիրքը  հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Միջոցառմանը ներկա էին քաղաքական, մշակութային գործիչներ, ներկա եւ նախկին պատգամավորներ, անձամբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

margo5

«Գյուլունյան»,  որի վրա Մարգարիտ Եսայանն աշխատել է 5 տարի, 1915 թվականի Հայոց եղեռնը վերապրած կնոջ եւ նրա ընտանիքի պատմությունն է:

margo4

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Մարգարիտ Եսայանը,  այն 120 էջանոց վեպ , գեղարվեստական գործ՝ ցեղասպանության ոդիսականն ապրած ընտանիքի մասին, թե ինչպես են կարողացել փախչել Բուլղարիա, Հունաստան, հետո ներգաղթի ծրագրով հայրենադարձվել  Խորհրդային Հայաստան: «Սա հոգեբանական գործ է, կռիվ, արյուն եւ յաթաղան չկա գրքում, իրական հերոսներ են, ի դեպ, այդ հերոսների ժառանգները դահլիճում են: Իմ ամուսնու՝ Լեւոն Եսայանի տատիկի անունն է Գյուլունյան: Այդ անունը հայերեն թարգմանաբար Վարդուհի է նշանակում եւ իմ ավագ դստեր անունն էլ Վարդուհի է: «Գյուլունյայում» բացարձակ իրական հերոսներ են եւ իրական պատմություն է, կարծում եմ ընթերցողին դուր կգա, քանի որ ավելի շատ ապրումների եւ հոգեբանական վիճակի մասին է, ցեղասպանությունն ինչպիսի հոգեբանական ազդեցություն է թողել այն տեսած մարդկանց վրա»,-հայտնեց գրքի հեղինակը:

margo2 margo3

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը կարեւորեց այս գրքի ծնունդը: Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին էլ գիրքը դուր էր եկել, քանի որ այնտեղ իրեն հոգեհարազատ կոլորիտ էր տեսել՝ հայրենադարձերի հետ կապված: Մարգարիտ Եսայանը նշեց, որ գիրքը մշակույթի նախարարության աջակցությամբ նաեւ անգլերեն կհրատարակվի:

Շնորհանդեսին ելույթ ունեցավ «Վիգեն եւ ընկերներ» համույթը, միջոցառման ավարտին թանգարան-ինստիտուտը հյուրերի համար շրջայց կազմակերպեց:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930