Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանն ընդունել է Նոր Զելանդիայի «Վելինգտոնի հայերի ասոցիացիա» կազմակերպության հիմնադիրին

Ապրիլ 29,2015 21:44

Ապրիլի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Նոր Զելանդիայի «Վելինգտոնի հայերի ասոցիացիա» կազմակերպության հիմնադիր անդամ, Վելինգտոնի ներգաղթողների գործակալության պաշտոնյա Արա Կասապյանին:

Պրն Կասապյանը նախարարին տեղեկություններ հայտնեց Նոր Զելանդիայի հայության մասին՝ նշելով, որ հայերը հիմնականում բնակվում են Օքլենդում՝ (շուրջ 200 հոգի) և Վելինգտոնում  (շուրջ 40 հոգի): Թեև թվաքանակով մեծ չեն, սակայն շատ հարգված են՝ որպես օրինապահ քաղաքացիներ և բարեխիղճ աշխատողներ: Նրանց մեջ կան նաև բարձր պետական պաշտոնյաներ, բժիշկներ, փաստաբաններ, գործարարներ, քաղաքական գործիչներ և այլն: Գործում է երկու հայկական կազմակերպություն, որոնց հիմնական նպատակը ազգային ինքնության պահպանումն  է:

Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Արա Կասապյանին՝ հեռավոր Նոր Զելանդիայում հայրենանվեր աշխատանք իրականացնելու համար: Նա հյուրին ծանոթացրեց Սփյուռքի նախարարության ծրագրերին և հորդորեց գտնել հնարավորություններ՝ Նոր Զելանդիայում բնակվող հայությանը ներգրավելու նախարարության կողմից իրականցվող ծրագրերում:

Քննարկվեցին հայապահպանությանը և Հայաստան-Սփյուռք կապերի զարգացմանն առնչվող այլ հարցեր:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930