Լրահոս
Օրվա լրահոսը

Մի պատմություն ռուսական դրոշ սիրող հայ չինովնիկի մասին. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 30,2015 12:43

Շատ է խոսվում, որ ներկայիս իշխանությունների ձախողման պատճառը պետական մտածելակերպ չունենալն է, ինչից էլ գալիս են մեր բոլոր դժբախտությունները։ Այլ կերպ ասած՝ պետականամետ դիրքորոշումները գրեթե միշտ զոհ են գնում իշխանությունների «գռփելու» անզուսպ ցանկություններին։

Հենց պետականամետ մտածելակերպի բացակայության օրինակներից մեկին, թերեւս, ականատես եղանք վերջերս։ Խոսքը ֆեյսբուքյան սկանդալի մասին է։ Բանն այն է, որ օգտատերերից մեկն օրերս տարածել էր տեղեկատվություն, որ Մեծամոր քաղաքի քաղաքապետարանի պաշտոնական կայքի գլխավոր էջում տեղադրված է քաղաքապետ ՀՀԿ-ական Ռոբերտ Գրիգորյանի նկարը, որտեղ աշխատանքային գրասեղանին դրված էր ՌԴ պետական դրոշը։ Բնականաբար այն երեւույթը, որ ՀՀ պետական պաշտոնյան կարող է հպարտությամբ լուսանկարվել Ռ-Դ դրոշի հետ, փոքր-ինչ անհեթեթ է թվում, սակայն այն, որ նման նկար կարող էր հայտնվել պաշտոնական կայքում որպես կայքի այցեքարտ, անցնում է զավեշտի բոլոր սահմանները։

Քաղաքապետի կենսագրականից հայտնի է, որ նա 1994-ից 1997 թվականներին աշխատել է Ռուսաստանում, ինչից կարելի է ենթադրել, թե որտեղից է գալիս նման սերը ՌԴ-ի նկատմամբ: Ավելին՝ երեւի թե Գրիգորյանին իսկապես թվում է, որ նա ոչ թե Հայաստանի քաղաքներից որեւէ մեկի քաղաքապետն է, այլ օրինակ՝ ռուսական հեռավոր Պսկով քաղաքի մի չինովնիկ։ Այլ կերպ նրա արածը պարզապես անհնար է բացատրել։ Հավելենք, որ բացի հարցի բարոյական կողմից, նման զանցանքը չի շրջանցել նաեւ ՀՀ օրենքը։

Պետական դրոշի մասին ՀՀ օրենքի հոդված 10-ի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինները՝ համայնքի ավագանին եւ համայնքի ղեկավարը գործում են իրենց որոշած նստավայրում, իսկ համայնքի նստավայրի շենքի վրա տեղադրվում է Հայաստանի Հանրապետության դրոշը, իսկ համայնքի ղեկավարի աշխատասենյակում՝ նաեւ Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ, ահա, այլ երկրի դրոշ դնելը պարզապես արգելված է օրենքով:

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930