Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայել Սարգսյան.«Ինձ անիմաստ են ստեղ բերել»

Ապրիլ 30,2015 14:20

Ամբաստանյալը բողոքեց եւ դատարանին հարցրեց, թե ինչո՞ւ է անիմաստ բերվում դատարան, ու դեռ ինչքան կտեւի սա. «Չորրորդ ամիսն է, այստեղ եմ: Արհեստական հետաձգման իմաստը որն է: Ու քանի տարի կտեւի այս ամենը»:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան այսօր չէին ներկայացել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Թադեւոս Ալեքսանյանը, վկաները, որոնց կրկին կուղարկվեն ծանուցագրեր, չգալու դեպքում, նրանց բերման կենթարկեն:

Դատական նիստը հետաձգեց եւ նշանակվեց մայիսի 22-ին:

Ըստ մեղադրանքի, Իսրայել Սարգսյանը ստացել էր պատվեր՝ Արթուր Սաֆարյանին սպանելու համար:

Երբ Արթուր Սաֆարյանն իջել է իր ավտոմեքենայից, Մովսես Ներսիսյանը կրակել եւ սպանել է նրան: Հետագայում, ըստ մեղադրական եզրակացության, Իսրայել Սարգսյանը անհանգստանալով, որ հայտնի կդառնա Արթուրի սպանությունը, որոշել է սպանել Մովսեսին, նրան փետրվարի 1-ին հրավիրել է մոթել, այնուհետեւ այնտեղ սպանել եւ հետագայում դիակը նետել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930