Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Գինոսյան. «Ազգերը ապրում են իրենց լեզվով և մշակույթով» (Տեսանյութ)

Ապրիլ 30,2015 16:20

Հարցազրույց Գագիկ Գինոսյանի հետ

-Ապրիլի 29 ին՝ Պարի միջազգային օրը տեղի ունեցավ ազգային պարի բաց դաս: Ինչո՞ւ այս օրը մենք շեշտը դրեցինք ազգայինի վրա:

-Կարծում եմ գաղտնիքը պետք է փնտրել Գարեգին Նժդեհի մի դարձվածքի մեջ.
Բոլոր ազգերը պետք է հայրենասեր լինեն, փոքրերն ավելի, քան մեծերը, մենք՝ ավելի քան բոլորը…Ազգերը ապրում են իրենց լեզվով և մշակույթով, փոքրերն ավելի, քան մեծերը, մենք՝ ավելի քան բոլորը, մենք ավելի ենք պարտավոր ներդաշնակ լինել մեր ազգային մշակույթին, դաստիարակվենք մեր մշակութային և գաղափարական արժեքներով, մեր տեսակը զորեղացնենք հազարամյակների բյուրեղացած մշակութային գանձարանով, և ոչ այն համեմենք ժամանակակից կոչվող, բայց մեծամասամբ ժամանակավոր իբր մշակութային նմուշներով:

-Այսօր Կարապի լճի շուրջբոլորը մեծ ու գեղեցիկ պարաշրջաններ էին գոյացել, հազարավոր մարդիկ մասնակից եղան միջոցառմանը: Դուք սպասո՞ւմ էիք նման ծավալների:

-Մենք արդեն շուրջ տաս տարի է առնվազն ամիսը մեկ անգամ պարուսուցման բաց դասեր ենք անցկացնում, և բոլոր ցանկացողներին անվճար ուսուցանում ենք իրենց պապերի պարը՝ վերականգնելով խորհրդային ժամանակներում արհեստականորեն խզված մեր գենետիկ մշակութային ժառանգական կապը:

Առաջին միջոցառումներին, Նարեկացի արվեստի միությունում, տաս տարի առաջ անգամ հիսուն մարդ չէր հավաքվում, բայց արդեն վեցերորդ տարին է, որ տարվա կեսը պարուսուցումներն անցկացնում ենք Գաֆեսճյան հիմնադրամի տարածքում՝Կասկադում, բացօթյա, և վաղուց նման միջոցառումների մասնակիցների ցանկը գերազանցել է հազար մարդու սահմանը, իսկ անցած տարի Էրեբունի-Երևան տոնին Ազատության հրապարակում իրականացրած տոնական պարուսուցման մասնակիցների թիվը հասնում էր 2-3 հազարի:Կարծում եմ նման պարբերականությամբ, և նախորդ միջոցառումների նման մասնակիցների քանակով կարելի էր և ենթադրել նման խանդավառություն:
-Մասնակիցների թվում կային նաև դպրոցականներ: Կարելի՞ է համարել որ պիլոտային ծրագիրը արդարացրեց իրեն:

-Դպրոցականների խանդավառությունն ակնհայտ է, և դպրոցներում էլ մեծ մասամբ դասամիջոցների փոխարեն էլ են պարում, բայց ժամանակից առաջ չընկնենք, և մեկ ամսից ուսումնական տարվա վերջին հաշվետու համերգ-դաս կլինի, երբ բոլոր դպրոցները կներկայացնեն իրենց ձեռբերումներն ու նոր ավելի վստահ կկարողանանք ասել ծրագրի արդարացված լինելու մասին:

-Եվ վերջում: Ազգային պարի բաց դասերը մեծ թափ են հավաքել, որտե՞ղ եք նախատեսում շարունակել դրանք, չէ որ Կասկադն արդեն չի բավականացնի:
-Այս տարվա համար թերևս ամենալուրջ և ամենաբարդ լուծվող խնդիրներից է:Մենք կշարունակենք մեր առաքելությունն ու նաև կփորձենք դիմել պատասխանատու մարմիններին, ավելի լայնածավալ, և լայնարձակ պարահրապարակով մեզ աջակցելու համար:

Լուսանկարը՝ Զոհրաբ Եգանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930