Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին

Ապրիլ 30,2015 18:10

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ հայ-ռուսական ռազմավարական փոխգործակցության զարգացման մեջ կարևոր տեղ է վերապահված Հայաստանի մարզերի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջև ապակենտրոնացված համագործակցությանը: Այդ համատեքստում Հանրապետության Նախագահը ողջունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի այցը Երևան, որը, Նախագահի համոզմամբ, լավ հնարավորություն է քննարկելու Երևանի հետ տարբեր բնագավառներում փոխգործակցությունն ընդլայնելու և խորացնելու հարցերը: Բարձր գնահատելով հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մի քանի օր առաջ Երևան այցելած Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առիթ է եղել քննարկելու նաև երկկողմ հարաբերությունների օրակարգն ու այն առաջ մղելու և հարաբերություններն առավել ամրապնդելու հետ կապված հարցեր: Նախագահի խոսքով, տարբեր մակարդակի հաճախակի փոխայցերն ու շփումները զգալիորեն նպաստում են երկկողմ կապերի առավել ամրապնդմանը:

Նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ ընդունելության, իսկ գործընկերոջը՝ Երևանի քաղաքապետին, հրավերի և ջերմ հյուրընկալություն ցուցաբերելու համար: Նա գոհունակությամբ է խոսել Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ձևավորված սերտ համագործակցության մասին, որն ամրապնդվել է այցի շրջանակներում այսօր Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում ստորագրված համագործակցության հնգամյա ծրագրով:

Հայաստանի Նախագահը և Սանկտ Պետերբուրգի նահանգապետը համակարծիք են եղել, որ տարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել: Զրուցակիցները երկկողմ կապերի ամրապնդման գործում կարևորել են նաև Սանկտ Պետերբուրգում մեծ հարգանք վայելող հայ համայնքի դերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930