Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյանը «պրեմյաներ» է տվել, ինչո՞ւ պիտի մարզպետարանում ուրախանային. (Տեսանյութ)

Ապրիլ 30,2015 18:45

Կոտայքի նախկին մարզպետ, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի մարզպետի պաշտոնը լքելու կապակցությամբ տարաբնույթ մեկնաբանությունների առիթ էր տվել:

«Առավոտը» գրել էր , որ նրա հեռանալու առիթով ընդմիջման ժամին մարզպետարանի բոլոր աշխատակիցները, ներքին համաձայնությամբ, բուլկի են կերել, «մինի քեֆ են» արել, քանի որ դժգոհ են եղել նրա աշխատանքից:  Արամ Հարությունյանն «Առավոտին» ասել էր, որ լուրերն իրականությանը չեն համապատասխանում, ինքը բոլոր աշխատակիցներին լավ է վերաբերվել:

Aravot.am-ն այսօր պարոն Հարությունյանից հետաքրքրվեց` այնուամենայնիվ, ինչո՞վ էր պայմանավորված մարզպետարանի աշխատակիցների ուրախությունը:

Պարոն Հարությունյանը մեր հարցին պատասխանելով` ասաց, որ ինքը մարզպետարանում լավ թիմ է ձեւավորել, քաղծառայողներին «պրեմյա» է տվել, մարտի 8- է կազմակերպել, ուստի դժվար թե նրա գնալով աշխատակիցներն ուրախանային:

Մանրամասն` տեսանյութում

Եթե այդպես լավ աշխատել են, ապա ինչո՞ւ  պարոն Հարությունյանին ազատեցին մարզպետի աշխատանքից, այս հարցին էլ պարոն Հարությունյանն ասաց. «Մենք աշխատում ենք այն ոլորտում, որտեղ մեզ վստահում են: Ես էլ մտածում եմ, տեսնում եմ այդ լուծը քաշելու հնարավորություն ունե՞մ, համաձայնվում եմ»:

Իսկ թե ո՞ր լուծն է ավելի ծանր Հարությունյանի համար, պատասխանը` տեսանյութում: 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930