Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի մասնակից «Genealogy» խմբի անդամները ՀՀ սփյուռքի նախարարությունում

Ապրիլ 30,2015 19:40

Ապրիլի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող «Genealogy» (ծագումնաբանություն) խմբի անդամներ Եսայի Ալթունյանին (Եվրոպա), Վահե Թիլբյանին (Աֆրիկա), Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյանին (Ավստրալիա), Ստեֆանի Թոփալյանին (Ասիա),  Ինգա Արշակյանին (Հայաստան) և Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանին: Ամերիկան ներկայացնող Թամար Կապրելյանը բացակայում էր Հայաստանից:

Ջերմորեն ողջունելով խմբին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը գոհունակությամբ խոսեց  «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցության ինքնատիպ գաղափարի և ձևաչափի մասին:

«Այդ գաղափարը՝ Անմոռուկի հինգ թերթիկների տեսքով, հրաշալիորեն խորհրդանշում է երկրագնդի հինգ աշխարհամասերում սփռված հայ ժողովրդի և Հայաստանի միասնականությունը: Իրականում դուք բոլորդ նույն արմատից եք, սակայն ճակատագրի բերումով ապրում եք տարբեր երկրներում ու հիմա միավորվել եք և հանդես եք գալիս որպես մեկ ամբողջություն: Վստահ եղեք, որ ձեզ հետ են աշխարհի բոլոր հայերը, յուրաքանչուրիդ սրտի մեջ բաբախելու են 10-12 միլիոն հայության սրտերը» -ասաց նախարարը: Այնուհետև նա խմբին պատմեց Հայաստանի և Սփյուռքի պատմության ու մշակույթի մասին՝ հորդորելով, որ միշտ կապված լինեն նախնիների երկրին և իրենց հոգում կրեն հայ լինելու հպարտությունը: Նախարարը նաև շնորհավորեց խմբի՝ արտերկրում բնակվող հինգ անդամներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և ՀՀ անձնագրեր ստանալու առթիվ և վստահություն հայտնեց, որ դա ավելի կպարտավորեցնի նրանց:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության, բարեմաղթանքների և քաջալերանքի համար՝ նշելով, որ այդ ամենը պարտավորեցնող է, և իրենք ամեն ջանք կգործադրեն արդարացնելու  սպասումները:

Այնուհետև Սփյուռքի նախարարության աշխատակիցները ծաղիկներ նվիրեցին «Genealogy» խմբի անդամներին, իսկ նրանք հանպատրաստից երգեցին մրցույթին ներկայացվելիք «Face The Shadow» («Առերեսվի՛ր ստվերին») երգը, որը համամարդկային արժեքների, սիրո, համերաշխության, հավատարմության, սերունդների  ժառանգականության պահպանման կարևորության մասին է:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930