Լրահոս
Օրվա լրահոսը

Աղավնավանքի գյուղապետն ամեն օր դպրոցում անգլերեն է դասավանդում

Ապրիլ 30,2015 20:33

2014թ.  Տավուշի մարզի Աղավնավանք  համայնքի ղեկավար ընտրվեց Վարդան Գրիգորյանը: 36-ամյա գյուղապետն այժմ  գյուղի դպրոցում շաբաթական 14 ժամ անգլերեն  է  դասավանդում,քանի որ գյուղում անգլերենի մանկավարժ  չկա: «Ամեն օր դպրոցում դասաժամեր  ունեմ, դասերից  հետո գյուղապետարան աշխատանքի եմ գնում»,-ասաց  Վ. Գրիգորյանը:

Նա  2001-2003թթ. սովորել է  Իջեւանի  պետական  քոլեջում ՝ ստանալով ֆինանսիստի որակավորում, 2006-2011թթ.  հեռակա  սովորել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի Իջեւանի  մասնաճյուղի մաթեմատիկայի, ինֆորմատիկայի եւ ֆիզիկայի ֆակուլտետը:   Վ. Գրիգորյանը 2002-2014թթ. Աղավնավանքի դպրոցում ուսուցիչ է աշխատել, իր մասնագիտական առարկաներից զատ որոշ ժամանակ նաեւ հասարակագիտություն է  դասավանդել: 289 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարը  հայտնեց, որ իր դասավանդած բոլոր առարկաների գծով  մասնագիտական վերապատրաստում է անցել:

Լուսանկարը՝ hetq.am  կայքի

Ոսկան  ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930