Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

Ապրիլ 30,2015 20:47

Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Քաղաքական և Անվտանգության Համագործակցության կոմիտե + Հայաստան ձևաչափով հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում դաշինքի անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչներին Հայաստանի պատվիրակությունը ներկայացրեց Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքն  ու հեռանկարները, քննարկվեց և համաձայնեցվեց պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում արձանագրված առաջընթացը: Բարձր գնահատվեցին Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գործողություններին, պաշտպանական կրթության, կառավարման, թափանցիկության ընդլայնման, զինված ուժերում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման, ժողովրդավարական վերահսկողության և այլ բնագավառներում իրականացված պաշտպանական բարեփոխումները, կարևորվեց ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շարունակականության ապահովումը:

Նույն օրը հանդիպում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալ, դեսպան Ստամատոպուլոսի հետ: Փոխանակվեցին կարծիքներ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հեռանկարների, միջազգային և տարածաշրջանային անվտանգության շուրջ: Հայաստանը ՆԱՏՕ-ի Միջազգային քարտուղարությանը հանձնեց Բարեվարքության ամրապնդման ինքնագնահատման հարցաշարի պատասխանները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ինքնագնահատման արդյունքների հիման վրա ՆԱՏՕ–ի փորձագիտական խմբի կողմից պատասխանների ուսումնասիրության և համապատասխան առաջարկությունների վերաբերյալ: Երկուստեք կարևորվեց այս ուղղությամբ համագործակցության ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը: Դիտարկվեցին Բարեվարքության ամրապնդմանն ուղղված այլ քայլերի ձեռնարկման հնարավորությունները:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930