Լրահոս
Օրվա լրահոսը

Etihad ավիաընկերությունը կդադարեցնի դեպի Երեւան թռիչքները

Ապրիլ 30,2015 21:10

Etihad ավիաընկերությունը, ԱՄԷ ազգային փոխադրողը, կդադարի իր ծառայությունների մատուցումը դեպի Երևան՝ իր ցանցի և 2015թ չվացուցակի վերաձևավորման շրջանակներում:

Թռիչքները Աբու Դաբիի և Երևանի միջև կշարունակեն իրականացվել՝ համաձայն սովորական չվացուցակի, շաբաթական չորս անգամ մինչև 2015թ սեպտեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով ամառվա համար տոմսեր ամրագրած ուղևորներին իրականացնել իրենց չվերթները Etihad ավիաընկերության հետ:

Etihad ավիաընկերության խոսնակը ասաց. «Անցյալ տարի ծառայության մատուցման մեկնարկից ի վեր, այն շատ լավ ընդունելություն է ստացել հայաստանյան հասարակության կողմից, և մեր հաճախորդները մեզ տրամադրում են շատ դրական կարծիքներ՝ ողջունելով  Etihad-ի առաջարկած և մրցանակներ ստացած ծառայություններըՄենք մշտապես վերանայում ենք մեր գործող չվացուցակները, որպեսզի կարողանանք օգտագործել մեր ինքնաթիռները համաձայն թռիչքային հոսքերի և բավարարենք շուկայի պահանջները: Մենք կշարունակենք գնահատել հնարավորությունները ապագայի համար: Մենք նաև կաշխատենք մեր տեղական անձնակազմի հետ, որոնց վրա ազդում է այս որոշումը, փորձելով նրանց համար աշխատանքի այլ հնարավորություններ մշակել Երևանում մեր տեղական գործընկերների մոտ, կամ Etihad ավիաընկերության գլոբալ ցանցի շրջանակներում:»

Etihad-ը ցավում է այն անհարմարությունների համար, որ իր ցանցի հետ կապված այս փոփոխությունը կարող է պատճառել: Մեր գործընկեր ճանապարհորդային գործակալությունների հետ միասին, մենք տեղյակ կպահենք մեր այն հյուրերին, որոնց վրա կանդրադառնա չվացուցակների այս փոփոխությունը և իրենց կառաջարկենք այլ թռիչքներ՝ իրենց ճանապահորդությունը իրականացնելու համար:

Etihad ավիաընկերություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930