Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ԱԺ պատվիրակությունը մայիսի 3-ին Արցախ կմեկնի

Ապրիլ 30,2015 21:45

«Մենք վերահաստատել ենք, որ ապրիլի 24-ի միջոցառումներով չեն ավարտվելու միջազգային ճանաչման դատապարտման գործում մեր քայլերը: Հայաստանի հանրապետությունը պետք է դառնա հարթակ ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման, այլև ցեղասպանությունների, հանցագործությունների միջազգային դատապարտման համար»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով,  շատ հնարավոր է, որ առաջիկայում էլ ֆորումներ կազմակերպվեն ու քննարկվեն ցեղասպանության դեմ միջազգային պայքարի պարտավորություններն  ու պարտականությունները:

Նրա խոսքով, այսօր ՀՀԿ նիստի ժամանակ քննարկվել են նաև առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրությունները:

Ըստ նրա, անդրադարձել են նաեւ մայիսի երեքին ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, այդ օրը Արցախում ընտրություններին կհետեւի նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը. «Պատվիրակությունը բավականին ներկայանալի կազմով կլինի Արցախում մայիսի երկուսին»;

Պատվիրակության ղեկավարը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է: Նրա խոսքով, Արցախում նախատեսված է ԼՂՀ նախագահի հետ իր հանդիպումը, որից հետո իրենք  կբաժանվեն տարբեր դիտորդական խմբերի, կհետևեն ընտրություններին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930