«Հովիկ Աբրահամյանի փոփոխության հարց օրակարգում չկա». Շարմազանով

«Հովիկ Աբրահամյանի փոփոխության հարց օրակարգում չկա». Շարմազանով

ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է՝ օրակարգում կառավարության կազմի փոփոխության հարց չկա: ՀՀԿ ԳՄ նիստից հետո նա լրագրողներին ասաց, որ իրենց օրակարգում դրված  է ոչ թե վարչապետի կամ կառավարության փոփոխության, այլ բարեփոխումներ իրականացնելու հարցը.

«Որ մեր խնդիրները լուծենք՝ թե արտաքին քաղաքական, թե ներքաղաքական դաշտում: Ես կարծում եմ, որ կառավարությունն ունի մեծ պոտենցիալ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ լուծելու այն խնդիրները, որ նա ստանձնել է մեկ տարի առաջ: Այս մեկ տարին ցույց տվեց, որ կառավարությունն իր ղեկավարով հանդերձ ցանկանում է անել հնարավոր ամեն ինչ, որ կառավարության առջև մատնանշված խնդիրները լուծվեն: Այս կառավարության քաղաքական պատասխանատուն ոչ միայն Հովիկ Աբրահամյանն է, այլեւ հանրապետության նախագահը, ինչպես նախորդ բոլոր կառավարությունների: Եթե մենք հաջողենք, կհաջողենք բոլորս, եթե Աստված չանի, ձախողենք, կձախողենք բոլորս»:

Անդրադառնալով համաներմանը, հիշեցրեց ԱԺ նախագահի հայտարարությունը, ասաց՝  ավելացնելու ոչինչ չունի:

Նա չցանկացավ պատասխանել «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալության հարցին՝ ասելով, թե այդ հարցը իրավական հարթության մեջ է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք