Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրանցի հերոսը վերջին քննությունը հանձնեց սահմանագոտում

Մայիս 01,2015 20:11

Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց փոքր գյուղը  ազատամարտի տարիներին 14 զոհ է տվել, սակայն անառիկ պահել հայոց  հինավուրց հողը: Գյուղն այսօր կերտում է  իր տարեգրության նոր էջերը, Կիրանցը Տավուշի  սահմանամերձ այն համայնքներից է, ուր բնակչության աճ կա:

скачанные файлы

Մայիսի 1-ին բազմամարդ էր  Կիրանցի հիմնական  դպրոցի բակը: Դպրոցը կրում է զոհված ազատամարտիկ Գագիկ Վարդանյանի (Գորո) անունը: 2015թ. մայիսի 1-ին, Գագիկ Վարդանյանի  ծննդյան 55-ամյակին հանդիսավորությամբ բացվեց  նրա կիսանդրին:   Հուշարձանի կառուցումը  նախաձեռնել է  նրա եղբայր Գրիշա Վարդանյանը, քանդակագործն է  Արմեն Դավթյանը:

Հանդիսավոր միջոցառման ժամանակ ելույթ ունեցան  Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն  Սարգսյանը, Կիրանցից սերված գրող, հրապարակախոս Ռուբեն Սիմոնյանը, Կիրանցի գյուղապետ Հմայակ Նազարյանը,  Կիրանցի դպրոցի տնօրեն Վլադիմիր Բաբինյանը, Իջեւանի զինկոմ, գնդապետ Արթուր Հովակիմյանը, Գագիկ Վարդանյանի ընկերներ  Մարտիկ Սիմոնյանը եւ Սերյոժա Քամալյանը:

Ավագ քահանա Տեր Սիմեոն  Առաքելյանը  կատարեց հուշարձանի օրհնություն: Կիրանցի դպրոցի աշակերտները երգեցին Հայաստանի պետական օրհներգը:

Ելույթ ունեցողները  արժանին մատուցեցին Կիրանցի ազատամարտիկներին, որոնք հայ-ադրբեջանական զինված հակամարտության տարիներին հերոսության բազում օրինակներ ցուցաբերեցին, պարտության մատնելով  հակառակորդին:

Գագիկ Վարդանյանը քաջ մարտիկ էր, կատարում էր մարտական ամենաբարդ  առաջադրանքները:

скачанные файлы
Նա  գյուղի  խորհտնտեսությունում բրիգադիր էր աշխատում, միաժամանակ սովորում Երեւանի անասնաբուժական- անասնաբուծական ինստիտուտի  վերջին կուրսում:  Հերոս  ազատամարտիկը չհասցրեց  հանձնել ինստիտուտի ավարտական վերջին քննությունը: Գ. Վարդանյանը զոհվեց 1992թ. մարտի 11-ին, Կիրանցի սահմանագոտում: Հանդիսավոր միջոցառման ավարտից հետո  դրա մասնակիցների,այդ թվում՝  բազմաթիվ հյուրերի համար  հյուրասիրություն եղավ, բաժակներ բարձրացվեցին  հանուն հայրենիքի նահատակված հերոսների անմար հիշատակի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031