Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքու մեկնող մեր բռնցքամարտիկների անունները հայտնի են

Մայիս 01,2015 20:53

Բաքվում հունիսի 12-ից 28-ը կայանալիք  Եվրոպական 1-ին խաղերին մասնակցող Հայաստանի օլիմպիական պատվիրակության կազմում լինելու են նաեւ բռնցքամարտիկները:

Քանի որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, ելնելով իր սկզբունքներից, հրաժարվում  է մեկնել հարեւան երկիր,  մեր թիմը Բաքվում գլխավորելու է Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ  Կարեն Աղամալյանը:

Կարեն Աղամալյանն այսօր Aravot.am-ին փոխանցեց այն բռնցքամարտիկների անունները, որոնք մեկնելու են Բաքու: Նրանք են:

49 կգ՝ Արտյոմ Ալեքսանյան

52 կգ՝ Նարեկ Աբգարյան

56 կգ՝ Արամ Ավագյան

60 կգ՝ Սամվել Բարսեղյան

64 կգ՝ Հովհաննես Բաչկով

81 կգ՝ Նիկոլ Հարությունով:

Եվրոպական խաղերում բռնցքամարտի մրցումները կմեկնարկեն հունիսի 16-ին եւ կավարտվեն հունիսի 27-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031