Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդի սահմանագոտու եթերում ադրբեջանական հեռուստաալիքներն ակտիվ են

Մայիս 01,2015 21:36

Իջեւան եւ Դիլիջան քաղաքների բնակիչներն այժմ ոչ թվային ձեւաչափով  կարող են  դիտել  7 հեռուստաընկերությունների ծրագրեր: Սահմանամերձ Բերդի տարածաշրջանի բնակիչները հնարավորություն ունեն դիտելու միայն  Հայաստանի հանրային հեռուստաընկերության, «Կենտրոն»  եւ ռուսական «ՌՏՌ Պլանետա»  հեռուստաընկերությունների հաղորդումները:

Բերդի սահմանագոտու եթերում ադրբեջանական հեռուստաալիքներն ակտիվ են:    Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ  ցանցի Տավուշի տարածքի  բաժնի պետ  Սմբատ Խոսրովյանն ասաց, որ  Տավուշի մարզի տարածքի մեծ մասում  ներկայումս կատարվում  է հեռուստատեսային հաղորդումների թվային հեռարձակում: Թվային հեռարձակվող ալիքների փաթեթը ներառում է  Հայաստանի  7 հեռուստաընկերությունների հաղորդումներ: Բերդի սահմանագոտու բնակիչները դեկոդերներ են գնում, որպեսզի կարողանան դիտել այդ հեռուստաընկերությունների հաղորդումները՝  թվային, բարձր որակով:

Օրինակ, սահմանամերձ  Վերին Կարմիրաղբյուրի բնակիչներն արդեն 45 հատ դեկոդեր  են գնել: Հայտարարվել է, որ  պետությունը սոցիալապես անապահով խավերին անվճար դեկոդերներ է տրամադրելու, սակայն  նման  գործընթաց չի սկսվել: Սահմանագոտու բնակիչները  իրենց  ընտանիքների սուղ բյուջեից  են  թվային ընդունիչ սարքեր գնում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031