Լրահոս
Օրվա լրահոսը

Գեորգիեւյան ժապավենները ինչի՞ խորհրդանիշ են

Մայիս 02,2015 19:24

Ինքնին Գեորգիեւյան ժապավենի մեջ ոչ մի վատ բան չկա: Այդ ժապավենն օգտագործվել է  Ռուսաստանյան կայսրությունում, մասնավորապես, որպես Սուրբ Գեորգիի շքանշանի եւ խաչի ձեւավորում:  1917 թվականին ժապավենն արգելվել էր, «կարմիրների» ու «սպիտակների» կռվում վերջիններս բնորոշվում էին նաեւ այս գույներով: Մեծ հայրենական պատերազմի ժամանակ երկգույն ժապավենի «մոտիվներն» օգտագործվել  են մի քանի մարտական պարգեւների ձեւավորման մեջ (ժապավենը կոչում էին «գվարդիական»): Այդ պատերազմում քաջաբար կռված մեր պապերի համար դա հաստատ այնպիսի մի խորհրդանիշ չէր, ինչպիսին էին կարմիր աստղը կամ կարմիր դրոշը: Ի վերջո, հենց այդ դրոշն է հայտնվել Ռայխստագի գլխին, որ թե սեւ-սպիտակ (կամ՝ նարնջագույն-սպիտակ) գծերով ժապավենները:

Բայց տվյալ դեպքում կարեւոր է ոչ թե այդ ժապավենի ծագումն ու պատմությունը, այլ՝ թե ինչպես է այն հիմա օգտագործվում պուտինյան քարոզչության կողմից: Ղրիմի «նվաճման» եւ Ուկրաինայի հետ պատերազմի պարագայում դա ռուսական զորքի «հաղթանակների» եւ այդ կապակցությամբ «հայրենասիրական խանդավառության» խորհրդանիշն է:

Այստեղ չեմ պատրաստվում քննարկել, թե ովքեր են ճիշտ կամ սխալ՝ ռուսնե՞րը, թե՞ ուկրաինացիները: Ես այլ բան եմ ուզում հասկանալ՝  ի՞նչ կապ ունենք մենք` հայաստանցիներս, ռուսական ազգայնականության հետ, եւ ինչո՞ւ մայիսի 9-ին՝ մեր ընդհանուր հայրենիքի՝ Խորհրդային միության հաղթանակի օրը, պետք է կրենք այդ ազգայնականությունը խորհրդանշող ժապավենները: Պետական հիմնարկներում նման պարտադրանքն, ինձ թվում է, ամենեւին չի նպաստում հայ-ռուսական բարեկամությանը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Ոչ մեկի չեն ստիպում, չեք ուզում՝ մի կապեք…
    Անմոռուկն էլ միայն այս տարի է, որ խորհրդանշում է հայոց ցեղասպանության տարելիցը: Բայց ոչ ոք կարծես թե դեմ չէր դրան, պատմական կամ բուսաբանական զուգահեռներ չէր տանում, և շատ երկրներում այն կրում էին կրծքին և մեծ պաստառներով կախված էր փողոցներում: ԵՎ դա միայն մի նշանակություն ուներ՝ սատարում էին ՄԵԶ, հայերիս և հարգում ՄԵՐ ազգի զոհերի հիշատակը:
    Բավական ժամանակ է, որ Գեորգիևյան ժապավենը Ռուսաստանում խորհրդանշում է մեծ հայրենականում ՄԵՐ հաղթանակը և հարգանքը այդ հաղթանակը մեզ պարգևողների նկատմամբ: Ի՞նչն է մեզ ստիպում ամեն ինչում ինչ որ դավադրություններ կամ միստիկ բաներ փնտրել, քննադատելու մոդա՞ն….
    Վերջերս Երևանում մի հուշարձան էր բացվել, նվիրված բլոկադային Լենինգրադի որբ երեխաներին, որոնցից շատերը իրենց երկրորդ տունն են գտել Հայաստանում: Պատկերացրեք, որ գտնվեցին մարդիկ, որոնք փրփուրը բերանին պայքարում էին այդ ՛՛ռուսացման ու գաղութացման փորձերի դեմ՛՛: Այնպես զզվելի էր…..

  2. Karen says:

    Պարոն Աբրահամյան մեզ թվում է դուք կիսատ եք կարդացել Գեորգիևյան ժապավենի պատմությունը,կարծես քոպի-փաստ եք արել բենդերական ձեր գործընկերների մամուլից:Ղրիմի ասելով հիշեք Ղարաբաղը ինչ անելով ,ինչ արեցինք,այն դեպքում երբ այդ ժամանակ նույնիսկ մեկ հոգի չզոհվեց: Մեր պապերի համար այն ժամանակ եռագույնն էլ ոչինչ չէր նշանակում,Նժդեհի գաղափարնելն էլ առանձնապես:Իսկ ձեր մատնանշած ռուսական ազգայնականությունը դա այն ժամանակվա սովետական բազմազգային համերաշխությունն էր:Իսկ ռուսական զորքի հաղթանակները նաև մեր հաղթանակներն են ,քանի որ մեր հաղթանակները իրականացվել են ռուսական զորքերի մասնակցությամբ,դարերով ռուս ազգը մեզ ազատել է մուսուլմանական լծից,հազարավոր զինվորներ է զոհաբերել մեր հայրենիքի ազատագրման անշնորհակալ պայքարում:Եկեք այս ժապավենից չսկսենք որոշ մարդկանց թաքնված,տողատակային հակառուսական տրամադրությունների հետագա առաջխաղացումը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031