Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն» ՀԿ-ի դիտորդներին

Մայիս 02,2015 19:45

Մայիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն» ՀԿ-ի պատվիրակության անդամներին, ովքեր Արցախ են ժամանել խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը կարևորել է միջազգային դիտորդների մասնակցությունը Արցախի խորհրդարանական ընտրություններին՝ ընտրական համակարգի կատարելագործման և ժողովրդավարության ամրապնդման համատեքստում։

Կողմերը համոզմունք են հայտնել, որ խորհրդարանական ընտրությունները ևս մեկ հնարավորություն են ստեղծում հաստատելու Արցախի ժողովրդի հավատարմությունը մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031