Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նաջարյան. «Մեր եւ Լոս Անջելեսի հայկական կազմակերպությունների ջանքերով քաղաքապետը որոշեց, որ Թալեաթի արձանը երբեք չի կանգնեցվի»

Մայիս 02,2015 20:53

«Հայ մոտոցիկլետի բարեգործական ակումբի» հիմնադիրներից Սամվել Նաջարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իրենց ակումբի գործունեության մի քանի ոլորտներ:

Միթոսամ

«Երբ 2014 թվականի հունվարի 1-ին մեր բրիգադը ստեղծվեց, մեզ միանալ ցանկացան Արգենտինայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Հայաստանից, ԱՄՆ-ի մյուս նահանգներից, բազմաթիվ այլ երկրներից: Բայց մենք որոշեցինք մեր մասնաճյուղերը բացել 2015 թվականի ապրիլի 24-ից հետո: Այդպես էր պետք, քանի որ մենք որակի վրա ենք աշխատում: Քանի որ կրում ենք մեր զինանշանը, մեջքին՝ մեր դրոշը, հիմքը ճիշտ դնելը, ճիշտ ճանապարհով գնալը մեզ համար շատ կարեւոր է», – ասաց նա եւ երկու դեպք հիշեց: «Քոնվերս քաղաքում թուրքերն ուզում էին որպես հերոսի կանգնեցնել Թալեաթ Փաշայի արձանը: Քաղաքապետարանի թույլտվությունն էլ նախապես կար: Այդ օրը մենք եւ Լոս Անջելեսի տարբեր հայկական կազմակերպությունների մոտ 280 հայեր եկանք ու այդ որոշումը փոխվեց: Քաղաքապետը շատ հզոր որոշում կայացրեց, ըստ որի դրա արձանն այլեւս երբեք չի դրվի: Դա հայերիս շատ մեծ հաղթանակն էր: Հիմա Միացյալ Նահանգներում թուրքական մի մեծ խումբ կա «Գյուլեն» անունով: Նրանք բոլոր նահանգներում թուրքական դպրոցներ ու քոլեջներ են հիմնում, որտեղ պարտադիր սովորեցնում են թուրքերեն, թուրքական պատմություն: Ֆինանսավորում է ԱՄՆ-ը, բայց թուրքերն են ղեկավարում: Մեր խմբի անդամներով եւս մի քանի հայկական կազմակերպություններ այդ ուղղությամբ աշխատում ենք եւ արդեն 6-7 դպրոց փակվել է», – պատմեց Սեմ Նաջարյանը:վարդան

Իսկ ակումբի PR հարցերով զբաղվող Վարդան Յուսուֆյանը կարեւորեց ակումբի գործունեությունն ամբողջ Ամերիկային ներկայացնելը, դրա միջոցով հայերին համախմբելը: «Մենք, որ հայրենասեր ենք, գաղափարներով մի ուղղությամբ ենք գնում, ցանկանում ենք մեր նպատակին հասնել՝ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը եւ կարողանանք մեր հողերը ետ վերցնել: Դրա համար մեզ միասնություն է անհրաժեշտ, որին որոշ չափով հասել ենք: Մի պահ կար, որ կուսակցությունները միասին չէին: Մեր եւ մեր մյուս ընկերների շնորհիվ նրանք համատեղվեցին: Եվ պատահական չէ, որ այս տարի միայն Լոս Անջելեսում 130 հազարից ավելի մարդ էր հավաքվել», – ասաց Վարդան Յուսուֆյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031