Լրահոս
Օրվա լրահոսը

14:00-ի դրությամբ ԼՂՀ-ում ընտրություններին մասնակցել է 475 44 ընտրող (Տեսանյութ)

Մայիս 03,2015 15:39

()ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռայա Նազարյանը քիչ առաջ ներկայացրեց խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը:

Թիվ 1 ընտրատարածքում քվեարկությանը մասնակցել է 3782 ընտրող, թիվ 2 ընտրատարածքում` 3752, թիվ 3 ընտրատարածքում` 3905, թիվ 4 ընտրատարածքում`3249, թիվ 5 ընտրատարածքում`4896, թիվ 6 ընտրատարածքում` 5174, թիվ 7 ընտրատարածքում` 4465, թիվ 8 ընտրատարածքում` 4110, թիվ 9 ընտրատարածքում` 3960, թիվ 10 ընտրատարածքում`4804 եւ թիվ 11 ընտրատարածքում քվեարկել է  5122 ընտրող: Երեւանում ընտրություններին մասնակցել է 325 ընտրող: Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 47544, կամ` ընտրողների 46.8 տոկոսը:

«Այս պահին ընտրական տեղամասերում ընտրություններն անցնում են հանգիստ պայմաններում, առանձնակի խախտումներ չկան: Եղած թերություններն ու բացթողումները անմիջապես վերացվում են»,- հայտարարեց Ռայա Նազարյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031