Լրահոս
Օրվա լրահոսը

Հույն դիտորդ. «Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների գործընթացը լավն է» (Տեսանյութ)

Մայիս 03,2015 18:00

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ընտրություններին ներկա են դիտորդներ աշխարհի տարբեր հատվածներից: Հույն դիտորդ Էրսի Քոյը լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրվա ընթացքում եղել են Ստեփանակերտի 9 ընտրատեղամասերում, իսկ ընտրատեղամասերը պատահականության սկզբունքով են ընտրել:

«Ես ունեմ ամբողջ պատկերի միայն մի մասը, ընտրությունները քաղաքում եւ գյուղերում տարբեր բաներ են: Այդ պատճառով չեմ կարող խոսել ընդհանուր ընտրությունների մասին: Մինչ այս ես այցելել եմ 9 ընտրատեղամասեր, ընթացակարգը լավ էր, ուրախ եմ դա տեսնելու համար»,- ասաց նա:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Արեւմուտքը հայտարարել է, որ չի ընդունելու Ղարաբաղում տեղի ունեցող ընտրությունների արդյունքները, Էրսի Քոյն ասաց, որ կարեւորն այն է, որ ընտրությունների գործընթացը լավն է. «Եթե ընտրությունների գործընթացը շատ լավն է, համապատասխանում է ժողովրդավարական ստանդարտներին, ապա դա շատ ուժեղ կողմ է, Լեռնային Ղարաբաղը պետք է դա ներկայացնի»:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հիմքեթ Հաջիեւը հայտարարել էր, որ դիտորդների գործողությունները կդիտվեն Ադրբեջանի Հանրապետության օրենքների կոպիտ խախտում: Aravot.am-ը հետաքրքրվեց, թե հույն դիտորդն ինչպե՞ս է վերաբերվում այդ հայտարարությանը, նա պատասխանեց. «Փաստորեն, ես Ադրբեջանում person non grata եմ: Ես դա ի գիտություն կընդունեմ»:

Դիտորդն առաջին անգամ է Ղարաբաղում, նա տպավորված է Ղարաբաղի բնությամբ. «Հիանալի է, ես երբեւէ չէի եղել Կովկասում, ես տպավորված եմ երկրի գեղեցկությամբ: Ստեփանակերտը շատ գեղեցիկ քաղաք է, ես այստեղ ինձ ապահով եմ զգում»:

Մանրամասները` տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    1989 թ. դեկտեմբերի 1-ին «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշում է ընդունվել: 23.08.1990-ին Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը հիմք է ընդունել վերոհիշյալ 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշումը:

    1995 թվի (2005 թվին վերահաստատված) ՀՀ Սահմանադրությունը նույնպես հիմք է ընդունել Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հիմնարար սկզբունքները: Այսինքն՝ ըստ ՀՀ Սահմանադրության՝ Արցախը ՀՀ մաս է: Ուստի՝ հատկապես իրավական տեսանկյունից՝ այս ի՞նչ «ԼՂՀ ԱԺ ընտրություններ» են: ԼՂՀ-ն անկախանում է Հայաստանի՞ց, թե՞…: Վերջապե՛ս մի (արցախյան) պաշտոնյա այս հարցին պաշտոնական պատասխան կտա՞:

Պատասխանել Վարազ Սյունի (Ամստերդամ)

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031