Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաղթանակի 70 կրակներ Երևան» ֆլեշմոբ՝ հաղթանակի զբոսայգում

Մայիս 03,2015 18:09

Հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակին նվիրված Հայ-ռուսական երիտասարդական ալյանսի անդամներն այսօր Հաղթանակի զբոսայգում «Հաղթանակի 70 կրակներ Երևան» ֆլեշմոբն իրականացրին: Նրանք աստղի պես շարված վերեւ էին պարզել կարմիր թղթեր:скачанные файлы (13)

Ալյանսի փոխնախագահ Ռաֆայել Պողոսյանն ասաց, որ հաղթանակի 70-ամյակին նվիրված  նմանատիպ ֆլեշմոբ եկող շաբաթվա սկզբին տեղի կունենա նաեւ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Մադրիդում, Բարսելոնայում ու Պրահայում:

«Յոթանասուն տարի անց փորձում ենք հաղթանակի ոգին պահպանել՝ մեր միասնականությամբ՝ ի ցույց դնելով աշխարհին, որ յոթանասուն տարի անց հոգսերից այն կողմ մենք նաեւ կարողանում ենք հիշել ու նշել մեր հաղթանակը»,- ասաց ալյանսի փոխնախագահը: Նրա խոսքով, իրենք այցելում են նաեւ վետերաններին, զրուցում իրենց հետ, լսում նրանց խնդիրները, իսկ երբեմն նաեւ հյուրասիրություններ կազմակերպում նրանց համար. «Մենք մտահոգված ենք նրանց խնդիրներով: Այսօրվա դրությամբ, ցավոք սրտի քիչ թվով վետերաններ են մնացել, իմ կարծիքով, պետությունը բոլոր ռեսուրսները պետք է օգտագործի, որ պատշաճ ուշադրություն նրանց դարձնի: Եթե բողոքները շատ են, ուրեմն ինչ-որ կերպ թերանում է»:IMG_4763[1]

Մեր հարցին, թե վետերանները հատկապես ինչ խնդիրների մասին են իրենց պատմում հանդիպումների ժամանակ, նա դժվարացավ նշել:

Ռաֆայել Պողոսյանը նաեւ ասաց, որ հաղթանակի օրվան նվիրված միջոցառումները կամփոփեն ֆիլմով. «Նախ ռոլիկ է  նկարվելու, արդեն մոտ 30 քաղաքներից ստացել ենք իրենց նկարած ռոլիկները, դրանց մեջ պատկերում ենք փոքրիկ բաներ(նկատի ունի՝ պաստառ-հեղինակ), որը կազմված քաղաքի լոգոյից, իսկ բաների մեջտեղում պատկերված է՝ ինչ է տվել մեզ հաղթանակը հարցի պատասխանը, եւ ամեն քաղաքում  երիտասարդները հավաքվում են տվյալ քաղաքի հաղթանակի զբոսայգում ու փոքրիկ ֆլեշմոբ կազմակերպում ու այդ ռոլիկը նկարում են: Մայիսի վերջին արդեն կնկարենք ֆիլմը, որտեղ տեղ կգտնեն բոլոր քաղաքների ռոլիկները, վետերանների հետ հանդիպումները ու հաղթանակի օրվա նվիրված միջոցառումները »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031