Լրահոս
Օրվա լրահոսը

«Բողոքի ակցիա»՝ պարի միջոցով

Մայիս 03,2015 18:15

Շվեդիայի, Հունաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի եւ Հայաստանի պարային խմբերը՝ մեկ բեմում: Այսօր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Բարեկամության Կամուրջներ» համերգային ծրագրի շրջանակներում նշված երկրների պարային խմբերը իրենց ազգային պարերն են ներկայացնելու:

Նախաձեռնությունը Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» անսամբլինն էր:

«Սա առաջին փորձն է, ուզում ենք, որ սա լինի տոն ու բարեկամություն: Այն, ինչ մտածում էինք, ստացվեց, բարեկամության սկիզբը դրվեց, ու սա շարունակակություն պետք է ունենա, շրջանակը պետք է լայնանա: Մենք հիմա լավ բարեկամների կարիք ունենք, այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ ազնիվ բարեկամների ու ժողովուրդների բարեկամության կարիքն ունենք, դա խիստ անհրաժեշտություն է»,- Aravot.am-ին ասաց համերգի պատասխանատու, «Բարեկամություն» անսամբլի ղեկավար Նորայր Մեհրաբյանը:

Նրա խոսքով, 2017-ին իրենց  անսամբլի երեսուն ամյակն է լրանում, այդ առիթով նախատեսել են արտասահմանցի պրոֆեսիոնալ պարողների հրավիրել. «Այսօրվա համերգի նախաձեռնությունը մեծ արձագանք է գտել, մեր գերնպատակն է «Բարեկամության կամուրջները» դարձնել ամենամյա փառատոն, սա առաջին փորձն էր, որը կարծում եմ՝ ստացվեց»:

Համերգի վերջում տարբեր մշակույթների կրող պարային համույթները կպարեն նույն պարը՝ «Հոյ նազան» հայկական երաժշտության ներքո:

Պարոն Մեհրաբյանի խոսքով, համերգային ծրագիրը նաեւ խաղաղասիրական ակցիա էր, որի նպատակը միջմշակութային հաղորդակցման ՝ արվեստի, պարի միջոցով համայն խաղաղասեր հանրության բողոքն արտահայտել՝ ընդդեմ աշխարհի տարբեր երկրներում  իրականացվող բռնությունների, պատերազմների և   մարդկային խոշտանգումների, այդ թվում և Հայոց մեծ եղեռնի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031