Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 70,6 տոկոսը

Մայիս 03,2015 21:57

Լեռնային Ղարաբաղում կիրակի` մայիսի 3-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրությունները:

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը քիչ առաջ ներկայացրեց ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը:

Նա հայտարարեց, որ ընտրողների թիվը այդ թվում նաեւ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվածներինը, կազմել է 102 034 քաղաքացի: Իսկ ընտրություններին մասնակցել են ընտրողների 70.6 տոկոսը, կամ 72 039 ընտրող: Սա սպասվածից ավելին է. մինչեւ ընտրությունները ԼՂՀ կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնի ղեկավարը Aravot.am-ին հայտնել էր,  որ ակնկալում են 65-70 տոկոս մասնակցություն:

«Տարածքային ոչ մի հանձնաժողով գրավոր դիմում-բողոք չի ստացել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է 3 բողոք կամ դիմում, որոնցից 2 հարցը կարգավորված է, իսկ 1-ը` քննարկման փուլում է»,- հայտարարեց Սրբուհի Արզումանյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031