Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայի Պլեսի Ռոպինսոն քաղաքում

Մայիս 04,2015 13:31

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Արաբկիր վարչական շրջանի պատվիրակությունը, վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ, մեկնել է Ֆրանսիայի Պլեսի Ռոպինսոն քաղաք` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով։ Պլեսի Ռոպինսոնը Երևանի Արաբկիր վարչական շրջանի գործընկեր քաղաքներից է։

Պատվիրակության անդամները Պլեսի Ռոպինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկի ուղեկցությամբ այցելել են Պլեսի Ռոպինսոնի քաղաքապետարանի հարակից պուրակ,  ծաղիկներ խոնարհել Անդրանիկ Օզանյանի հուշարձանին, ինչպես նաև երկու քաղաքների միջև բարեկամության խորհրդանիշ խաչքարին, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին։ Հիշատակի միջոցառմանը ներկա են եղել նաև Անդրանիկ Օզանյանի ընտանիքի անդամներ, քաղաքի հայկական համայնքի այլ ներկայացուցիչներ։ Հրայր Անտոնյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունել է ներկաներին և հայտնել խորին երախտագիտությունը՝ ապրիլի 24-ին հայ ժողովրդի կողքին լինելու համար։

Այնուհետ Արաբկիրի պատվիրակությունը և Պլեսի Ռոպինսոնի քաղաքապետը մասնակցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսի բացման արարողությանը։ Ցուցահանդեսում ներկայացվել են Ցեղասպանության վավերագրական լուսանկարներ, կոտորածների ու տեղահանության ճանապարհների փաստագրական քարտեզներ, այդ տարիների եվրոպական հանրահայտ պարբերականների անդրադարձը ողբերգական իրադարձություններին։

Արաբկիր վարչական շրջանի պատվիրակության կազմում Պլեսի Ռոպինսոն էր մեկնել նաև վարչական շրջանի պատանի ֆուտբոլիստների թիմը, որը մասնակցել է տեղի, ինչպես նաև Անգլիայից ժամանած թիմերի հետ ընկերական խաղերին։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031