Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրանն էլ էնտեղ չի եղել, որ միջադեպ լինի». Սուրիկ Խաչատրյան

Մայիս 04,2015 16:17

Տիգրան Խաչատրյանին (լուսանկարում) հասարակությունից մեկուսացնելու անհրաժեշտություն չկա՞: Այսօր համայնքների խոշորացման թեմայով խորհրդարանական լսումներից հետո լրագրողներից մեկը  այս հարցը ուղղեց մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ NЕWS.am-ի  տեղեկություններով, մայիսի 2-ին, երեկոյան, Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, մեքենա վարելիս, վեճի է բռնվել զուգահեռ անցնող ավտոմեքենայի վարորդի հետ, ապա պայմանավորվել են հանդիպել Սդղի գյոլ կոչվող հատվածում: Երեկոյան երկու եղբայրները, որոնք Ավետիք Բուդաղյանի հետ բարեկամական կապեր ունեն եւ որոշակի խնդիրներ են ունեցել Սյունիքի մարզպետի հետ, գնացել են նշված տարածք: Ծեծկռտուքի արդյունքում աչքի վնասվածքով մի երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց:

«Ես էլ տեղյակ չեմ, Տիգրանն էլ տեղյակ չէ: Տիգրանն էլ էնտեղ չի եղել, որ միջադեպ լինի»,- պատասխանեց մարզպետը:

Հարցին, թե ինչն է պատճառը, որ իր որդու անունը մշտապես տարբեր սկանդալներում է շոշափվում, ասաց. «Ինչ ասեմ, դուք ավելի լավ կիմանաք»:

Հարց եղավ նաեւ, թե պատրաստվո՞ւմ է նոր դիսերտացիա գրել, որովհետեւ ԲՈՀ-ի ղեկավարն ասել է, թե նման դիսերտացիա մարզպետը չի պաշտպանել, լրագրողի միկրոֆոնը հրեց մի կողմ ու ասաց. «Ո՞վ է ասում, քաշվի հա, էդ հարցին չեմ պատասխանում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ/shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031