Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ պատվիրակ. Արցախի ընտրությունները անցել են արդար եւ թափանցիկ (Տեսանյութ)

Մայիս 04,2015 16:57

«Ես Ամերիկայում դեռ չեմ տեսել, որ ընտրություններին բնակչության մասնակցությունը մոտենա 70 տոկոսի»,- մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի պատվիրակության անդամ, Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո վարչական շրջանի կառավարիչների խորհրդի անդամ Անդրեաս Բորխեսը:

Նրա խոսքերով` Արցախում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները անցել են արդար եւ թափանցիկ եւ համապատասխանել են միջազգային չափորոշիչներին: Նա հույս հայտնեց, որ ԱՄՆ-ում իրենք կարող են մի փոքր լավ ցուցանիշ ցույց տալ:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն հայտարարել է, որ չի ճանաչելու ընտրությունների արդյունքները` Անդրեաս Բորխեսը ներկաներին հիշեցրեց, որ ԱՄՆ-ն դաշնային երկիր է, եւ նրա մի քանի նահանգներ ճանաչել են Արցախը. «Այդ գործը մի անգամից տեղի չի ունենա, այլ` աստիճանաբար: Կարծում եմ, որ արդեն նկատում եք այդ աստիճանաբար ճանաչումը: Ձեր ԱԺ 6-րդ գումարման ընտրություններին մենք նկատեցինք, որ ընտրությունները համապատասխանում են ժողովրդավարության չափորոշիչներին»:

Նա զարմանալի չի համարում, որ ընտրությունների ընթացքում սահմանային վիճակը լարված է: Նա  կարծիք հայտնեց, որ սահմանային լարվածությունը կշարունակվի նաեւ հետագայում, երբ Լեռնային Ղարաբաղում կրկին ընտրություններ լինեն կամ այլ միջոցառումներ:

Ադրբեջանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի ընտրությունները Ադրբեջանի օրենքների խախտում է: Հարցին, թե ինչպես կմեկնաբանեն այդ հայտարարությունը եւ արդյոք չեն վախենում, որ կհայտնվեմ Ադրբեջանի սեւ ցուցակում, պատվիրակության անդամ Քարին Մակդոնալդը ասաց. «Ես արդեն Ադրբեջանի սեւ ցուցակում եմ. Ես արդեն երկրորդ անգամ եմ Ղարաբաղ այցելել: Մենք պրոֆեսիոնալ հետազոտողներ ենք:  Չգիտեմ, թե ինչու է Ադրբեջանը կարծում, թե կարող է մեզ ասել ինչպես աշխատենք: Սա այն է, ինչ մենք անում ենք ապրելու համար, մենք անաչառ պրոֆեսիոնալներ ենք, որոնք իրենց աշխատանքն են կատարում»:

Մանրամասները` տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031