Լրահոս
Օրվա լրահոսը

Մերձդնեստրի պատվիրակության անդամ. «Կան բաներ, որոնք մենք ձեզնից պետք է սովորենք» (Տեսանյութ)

Մայիս 04,2015 17:37

Լեռնային Ղարաբաղի ընտրությունների հաջորդ օրը` մայիսի 4-ին, Մերձդնեստրի պատվիրակության անդամները հանդիպեցին լրագրողների հետ:

Պատվիրակության անդամ Գրիգորի Դյաչենկոն հայտարարեց, որ իրենք շատ բան ունեն սովորելու մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրություններից: Նա շեշտեց, որ ընտրությունների ընթացքում Մերձդնեստրում ընտրողների ցուցակները պատերին չեն հրապարակում:

«Մենք ժամը 7-ից ընտրատեղամասեր ենք այցելել եւ արդեն մարդիկ սպասում էին, որպեսզի քվեարկեն: Դա մեծ բան արժե. Դա նշանակում է, որ մարդիկ հավատում են ապագային եւ այն մարդկանց, որոնց հիմա ընտրում են: Ես դեռ չեմ խոսում այն մասին, որ գյուղերում օրվա ընթացքում են հերթեր եղել: Ես կարծում եմ, որ այդ հերթերը պայմանավորված են նրանով, որ համակարգն այնպես է կառուցված, որ բացառում է ընտրության վրա ազդելու որեւէ հնարավորություն: Կան բաներ, որոնք մենք ձեզնից պետք է սովորենք»,- ասաց նա:

Նա նշեց, որ իրենց կարծիքով ընտրությունների ընթացքում կարեւոր է յուրաքանչյուր քվեն, բայց ԼՂՀ օրենքներով մարդիկ ընտրություններ կարող են կատարել միայն ընտրատարածքներում. «Միաժամանակ հաշմանդամներին կամ ծանր հիվանդներին կարելի է բերել ընտրատարածք, բայց անկողնուն գամվածները, այդ թվում նաեւ պատերազմի մասնակիցները քվեարկելու հնարավորությունից զրկված են»:

Մանրամասները` տեսանյութում

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031